Մեր մասին

Այս կայքը ստեղծվել է հայկական տիրույթում ծրագրավորման մասին հայալեզու ռեսուրսներն ավելացնելու և հայ ընթերցողին հասանելի դարձնելու համար։ Մենք փորձել ու փորձելու ենք գրել հոդվածներ արդի տեխնոլոգիաների մասին, վերջիններս օրինակներով ավելի հասանելի դարձնել սկսնակ, ինչու՞ չէ նաև արդեն փորձառու ծրագրավորողների համար։

Հանդիսանալով նորաստեղծ կայք, մենք ուրախ կլինենք լսելու ձեր բոլոր առաջարկությունները և քննադատությունները։ Մեզ հետ կարող եք կապվել մեր էլ․փոստով՝ info@it-blog.am կամ հետադարձ կապի միջոցով։
Քանի որ մեր կայքը բացառապես հայալեզու է և հայատառ, ապա ակնկալում ենք, ինչու՞ չէ նաև պահանջում, որ կայքում տեղ գտած բոլոր մեկնաբանությունները լինեն հայատառ։

Զգուշացում․  Ոչ հայատառ մեկնաբանությունները կհեռացվեն կայքից։