[Լուծում ստացած] Պարզ թվերի խնդիր  

  RSS

0

Ողջույն բոլորին։ Ես սկսնակ ծրագրավորող եմ։ Այժմ ուսումնասիրում եմ JavaScript և ինձ հանձնարարվել է հետևյալ խնդիրը․

Տրված է թիվ։ Անհրաժեշտ է գտնել մինչ այդ թիվը եղած պարզ թվերը և դրանց քանակը։ Պետք է արտածել այդ թվերը և նրանց քանակը։

Եթե դժվար չէ օգնեք լուծեմ խնդիրը։ Նախապես շնորհակալություն։

 
2

Բարև, կարծում եմ ամեն ինչ պարզ է գրված:

var unto = 200;
var count = 0;
var isSimple;
for (x = 2;  x <= unto; x++){
    isSimple = true;
    for (y = 2;  y < x; y++){
        if (x % y == 0){
            isSimple = false;
            continue;
        }
    }
    if (isSimple){
        document.write(x + ', ');
        count++;
    }
}
document.write('<br>Count: ' + count);

 

for (y = 2;  y < x; y++){
        if (x % y == 0){
            isSimple = false;
            continue;
        }
    }

x<y անիմաստ է, x<sqrt(y) լրիվ հերիք է:

Բայց իմ կոդի մեջ ես x<y արտահայտություն չունեմ։ Քո գրածի տրամաբանությունը հասկանալի է, բայց ձևակերպումդ ճիշտ չէ...

2

Ավելի ճիշտ կլինի կոդի մեջ continue-ի փոխարեն օգտագործել break, քանի որ էլ իմաստ չունի ցիկլը շարունակել, եթե բաժանվել է ինչ-որ թվի վրա․․․ ավելի լավ է միանգամից ցիկլից դուրս գալ  😉

 
Share: