[Լուծում ստացած] Wordpress-ի գրառումների 404 (page not found) սխալներ  

  RSS

1

Ողջույն բոլորին։ Իմ մոտ առաջացել է հետևյալ խնդիրը՝ Wordpress-ի կարգավորումներից դրված է, որ հղումները լինեն գրառումների անուններով, սակայն գրառումների էջերում գալիս է 404 (page not found) սխալը։ Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։

 
2

Այս խնդիրն ավելի շատ կապված է ոչ թե wordpress-ի, այլ սերվերի հետ։ Ձեզ անհրաժեշտ է apach-ի պանակի մեջ գտնել conf պանակը, որի մեջ է գտնվում httpd.conf ֆայլը։ Բացեք այն ինչ-որ մի տեքստային խմբագրիչով, կոդի միջից փնտրեք

LoadModule rewrite_module modules/mod_rewrite.so

Ձեզ մոտ հավանաբար այդ արտահայտության դիմաց դրված է վանդականիշ (#): Ջնջեք այն, պահպանեք ֆայլը և վերագործարկեք սերվերը։

Շնորհակալություն օգնության համար։

Share: