Նորույթը ստացել է f.lashes անվանումը, և այն ստեղծել է դիզայներ Տյեն Ֆամը:
F.lashes-ն իրենից ներկայացնում է բարակ լուսադիոդային շերտեր, որոնք ամրացվում են թարթիչներին հատուկ սոսնձի միջոցով: Լուսադիոդները միացված են բարակ հաղորդալարերով կառավարման բլոկին: Բացի տափակ մարտկոցից, որը բավարար է 4 ժամյա աշխատանքի համար, բլոկը պարունակում է շարժման նկատմամբ զգայուն վերահսկիչ սարք: Սարքը հագեցած է լուսադիոդների աշխատանքի հինգ ռեժիմներով: Օգտատիրոջ գլխի շարժումները նույնպես կարող են ստեղծել տարբեր լուսային էֆեկտներ, ինչը տեխնոլոգիայի մշակողների խոսքերով առավել հետաքրքիր է պարերի ժամանակ:
Դիզայներ Տյեն Ֆամը մշակել է f.lashes նախատիպը դեռ անցյալ տարի հատուկ Կալիֆորնիայի պոդիումներից մեկի նորաձևության ցուցադրության համար: Եվ այն մեծ հավանության է արժանացել հանդիսատեսի կողմից: Ֆամին բառացիորեն խնդրում էին թողարկել դրանք վաճառքի համար: Դա հանգեցրեց Kickstarter ընկերության ստեղծմանը, որը շատ կարճ ժամանակահատվածում հավաքեց երկու անգամ ավելի շատ միջոցներ, քան անհրաժեշտ էր ի սկզբանե (ավելի քան 100 000 դոլար`անհրաժեշտ 40 000 դոլարի փոխարեն): Առաջին գնորդները կստանան իրենց հիանալի թարթիչներն արդեն 2018 թվականի հունվարին: