Լուսանկարների խմբագրման համար նախատեսված ծրագրային ապահովումը հաճախ գերազանցում է սմարթֆոնի սահմանափակ ապարատային ապահովման հնարավորություններին: Իսկ ի՞նչ կլինի, եթե հնարավոր լինի խմբագրել նկարներն ավտոմատ կերպով իրական ժամանակում: Հենց այդ պատճառով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները և Google ընկերությունը մշակել են մեքենական ուսուցման համակարգ, որն ավտոմատ կերպով բարելավում է լուսանկարներն ամպի մեջ դրանք վերբեռնելուց հետո:
Տեխնոլոգիան ներկայացվել է այս շաբաթ Siggraph թվային գրաֆիկական համաժողովի ընթացքում: Նոր ավտոմատ ծրագրային ապահովումը խմբագրում է լուսանկարներն այնքան արագ, որ օգտատերն իրոք տեսնում է արդյունքն էկրանի վրա իրական ժամանակում` նախքան լուսանկարելը:
Ծրագիրը հիմնված է MIT-ի նախկինում իրականացրած ուսումնասիրությունների վրա, երբ հետազոտողները սովորեցրել են համակարգչին խմբագրել լուսանկարներն ավտոմատ կերպով: Հետազոտողներին հաջողվել է այնպես մշակել ծրագիրը, որ այն կարողանա ավտոմատ կերպով կիրառել կոնկրետ ուղղումներ: Ընդ որում այն յուրաքանչյուր լուսանկարի համար համակարգին առաջարկում է հինգ տարբեր տարբերակ: Դրանք բոլորը խմբագրվել են լուսանկարների խմբագրման տարբեր ծրագրերի միջոցով: Այս գործընթացն ավելի քան մի քանի հազար անգամ կրկնելուց հետո ծրագիրը սովորել է գտնել և ուղղել ամենատարածված խնդիրները:
Նոր ծրագրային ապահովումը կառուցված է արհեստական ինտելեկտի նույն հարթակի հիման վրա և արագացնում է ծրագրի աշխատանքը: Դա թույլ է տալիս դիտել իրական ժամանակում`փոփոխություններն իրական ժամանակում ցույց տալու համար, լուսանկարը խմբագրման համար ամպային համակարգ ուղարկելու փոխարեն:
Ինչպե՞ս է հետազոտողներին հաջողվել հասնել այս արագությանը:
Ծրագրային ապահովման արդյունքն իրականում լուսանկար չէ, այլ լուսանկարի բանաձև: Փոփոխությունների հաշվարկումը (և դրանց կիրառումը լուսանկարելիս) արագացնում է գործընթացը:
Ելակետային լուսանկարը նույնպես բաժանված է ցանցերի` պատկերի փոքրացման ձև` առանց պիքսելների կորստի արագ խմբագրման համար: Ծրագիրն աշխատում է յուրաքանչյուր առանձին հատվածների վրա` միաժամանակ խմբագրելով հարյուրավոր պիքսելներ:
Ընդ որում, ծրագիրը պահանջում է ընդամենը 100 մեգաբայթ լուսանկարի յուրաքանչյուր խմբագրման համար, մինչդեռ նախկինում միևնույն ծրագրային ապահովման համար անհրաժեշտ էր 12 գիգաբայթ:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է աճող միտում համակարգչային լուսանկարչության ապարատային ապահովման թերությունների վերացման համար, որը կարող է տեղավորվել սմարթֆոնի ներսում:
Ի տարբերություն այլ ծրագրերի`MIT-ի և Google-ի կողմից ստեղծված ավտոմատ ծրագրային ապահովումը փնտրում է համակարգչային լուսանկարչության ամենամեծ խոչընդոտներից մեկի լուծումներ` բջջային սարքավորման մշակման սահմանափակ հզորություն: Փորձարկման ընթացքում ծրագիրը կիրառել է բարձր դինամիկ տիրույթով ալգորիթմ իրական ժամանակում` բարելավելով նկարի գույները և լուսավորումը:
«Այս տեխնոլոգիան կարող է լինել չափազանց օգտակար իրական ժամանակում պատկերների բարելավման համար բջջային հարթակների վրա»,- ասել է հետազոտող Ջոն Բարրոնը: «Մեքենական ուսուցման օգտագործումը համակարգչային լուսանկարչության համար հիանալի հեռանկար է, սակայն սահմանափակվում է բջջային հեռախոսների լուրջ հաշվողական և հզորության սահմանափակումներով: Այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս շրջանցել այս խնդիրները»,-ավելացրել է նա: