Hywind Scotland-ը կարող է արտադրել բավականաչափ էներգիա` ավելի քան 20000 տուն էներգիայով ապահովելու համար:
Հինգ հսկայական հողմատուրբիններ սկսել են աշխատել աշխարհում առաջին լողացող էլեկտրակայանում, որը գտնվում է Շոտլանդիայի ափից 25 կմ հեռավորության վրա` Փիթերհեդ քաղաքի մոտակայքում: Աշխարհի առաջին լողացող էլեկտրակայանը, որը ստացել է Hywind Scotland անվանումը, կարտադրի բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա` 20 000 տուն ապահովելու համար: Էլեկտրակայանը բաղկացած է հինգ 6-մեգավատանոց տուրբիններից:
Քամու էլեկտրակայանն ունի առանցքային առավելություն. Դրա լողացող տուրբինները կարող են աշխատել ջրի մեջ մինչև 800 մ խորությամբ, 10 անգամ ավելի խորը, քան ֆիքսված սարքավորումների վերին սահմանն է:
Hywind տուրբինները տեղադրվելու են 95-129 մետր խորության վրա: Դրանք բոլորը կապված են միմյանց հետ, իսկ արտադրվող էներգիան ափ է արտահանվում 30 կմ երկարություն ունեցող մալուխի միջոցով 30 կՎ լարման դեպքում:
Statoil և Masdar էներգետիկ ընկերությունները համագործակցում են Hywind Scotland նախագծի հետ, և հաջորդ տարի նախատեսվում է տեղադրել հսկայական «Batwind» մարտկոցը` 1ՄՎտ հզորությամբ: