Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել իր սեփական տիեզերական գործակալությունը: Այս մասին հայտարարել է կրթության նախարար Սայմոն Բիրմինգեմը 68-րդ միջազգային աստղադիտական կոնգրեսի ժամանակ (IAC):
Նախարարի խոսքերով` ավիատիեզերական ոլորտում Ավստրալիայի հնարավորությունների գնահատման գործընթացը շարունակվում է և կտևի ևս մի քանի ամիս, սակայն մեկ բան ակնհայտ է` երկրում տիեզերական գործակալության ստեղծման անհրաժեշտությունը հասունացել է:
Դեռևս ոչինչ չի հաղորդվում գործակալության աշխատանքի մեկնարկի ճշգրիտ ամսաթվի մասին: Մասնագետների խոսքերով` այն ավելի շատ զբաղվելու է կարգավորման և կոորդինացիայի հարցերով, քան խոշոր տիեզերական ծրագրերով:
Մինչև վերջերս, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 35 անդամ-երկրներից միայն Ավստրալիան և Իսլանդիան չունեին իրենց տիեզերական ծրագրերը: