• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Առողջապահություն • Լուրեր  /  Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել մահվան վտանգը սրտի անբավարարությունից
10 Հունիսի 2017

Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել մահվան վտանգը սրտի անբավարարությունից

Հեղինակ Գայանե Շախբեկյան
Առողջապահություն, Լուրեր

Radiology ամսագրում հրապարակված նոր արդյունքների համաձայն` արհեստական ինտելեկտի համակարգը ճշգրտորեն կանխատեսել է, թե երբ կմահանան սրտային հիվանդություններ ունեցող հիվանդները:

Հետազոտությունն իրականացվել է բժշկական ծառայությունների լոնդոնյան ինստիտուտի գիտնականների կողմից, ովքեր մշակել են ծրագրային ապահովում, որը կարող է վերլուծել արյան անալիզն ու սրտի ռիթմի 3D մոդելները: Փորձարկմանը մասնակցել է ավելի քան 256 հիվանդ` թոքային հիպերտոնիա ախտորոշմամբ (արյան բարձր ճնշման տեսակ, որն ազդում է թոքերի վրա և կարող է առաջացնել գլխապտույտ, ուշագնացություն և հևոց):

Հետևելով  հիվանդի սրտի 30000 տարբեր կետերի շարժումներին` արհեստական ինտելեկտին հաջողվել է կառուցել օրգանի բարդ 3D սկանավորում: Համադրելով այս մոդելները հիվանդի վերջին ութ տարիների ընթացքում ստացված առողջական վիճակի մասին տվյալների հետ, համակարգը կարողացել է իմանալ, թե ինչպիսի անոմալիաներ են ազդարարել հիվանդի մահը` կանխատեսումներ անելով առաջիկա հինգ տարիների կտրվածքով:

Արհեստական ինտելեկտը կանխատեսել է 80% ճշգրտությամբ, թե որ հիվանդները կմահանան հաջորդ տարի: Բժշկի կանխատեսման միջին ճշգրտությունը կազմում է 60%:

Թոքային հիպերտոնիան ուղղեկցվում է արյան բարձր ճնշումով և սրտի աջ փորոքի ուժեղացված ծանրաբեռնվածությամբ: Որպես հետևանք` դա հանգեցնում է սրտային անբավարարության և վաղաժամ մահվան: Պարզելու համար, արդյոք հիվանդը գտնվում է բարձր ռիսկային խմբում, ինչպես նաև բուժում նշանակելու համար, բժիշկները բարդ ախտորոշում են իրականացնում:

Թոքային հիպերտոնիայի բուժման համար անհրաժեշտ են դեղամիջոցներ և թոքերի փոխպատվաստում, սակայն բուժման ընտրությունը կախված է նախիմացությունից: Այնուամենայնիվ, բժիշկներին ոչ միշտ է հաջողվում ճշգրտորեն կանխատեսել, թե որքան մեծ է հիվանդների առողջական վիճակի վատթարացման հավանականությունը: Արդյունքում, արհեստական ինտելեկտը նմանատիպ ճշգրտությամբ կարող է օգնել բժիշկներին ավելի արդյունավետ բուժել հիվանդներին:

«Արհեստական ինտելեկտն իրոք թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդին անհատական բուժում առաջարկել» ,- ասել է հետազոտական թիմի անդամ դոկտոր Դեկլան Օ’Ռեգանը: «Այդպիսով, տարբեր հետազոտությունների արդյունքները թույլ կտան կանխատեսել, թե ինչ տեղի կունենա առանձին հիվանդների հետ: Այս ամենի շնորհիվ մենք կհասկանանք, թե որն է հիվանդի համար ամենարդյունավետ բուժումը»:

Վերջին շրջանում հիվանդությունների ախտորոշման ոլորտում ավելի շատ է կիրառվում արհեստական ինտելեկտը: Վերջերս Google ընկերությունը հայտարարել էր աչքերի հիվանդության ախտորոշման փորձարկումների հաջողության մասին` կիրառելով ծրագրային ապահովում մեքենական ուսուցման համար: Ավելի վաղ Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները ցուցադրել էին համակարգ, որը կարող է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը 92% ճշգրտությամբ:

Հետազոտության վերջնական նպատակն է մշակել ծրագրային ապահովում, որը ոչ միայն կանխատեսում է հիվանդի մահը, այլ նաև առաջարկում է բուժման այն տեսակը, որն ավելի նպատակահարմար է կոնկրետ հիվանդի համար:

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Sendmail կարգավորումներ 04/01/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։