Lilium Aviation ընկերությունը հայտարարել է կարևոր փուլի մասին` իր ամբողջովին էլեկտրական, երկտեղանի, ուղղահայաց թռիչքի հնարավորությամբ նախատիպն իրականացրել է առաջին փորձնական թռիչքը:
Lilium Jet մեքենան հագեցած է 36 ռեակտիվ շարժիչներով`տեղադրված 10-մետրանոց թևերի վրա, ինչի շնորհիվ մեքենան կարող է զարգացնել ժամում մինչև 300 կմ արագություն: Ընդ որում, ընկերությունը նշում է, որ էլեկտրական մարտկոցը սպառում է մոտավորապես 90%-ով ավելի քիչ էներգիա, քան մյուս ինքնաթիռները:
Գաղափարը կայանում է նրանում, որպեսզի վերջնական արդյունքում կառուցեն մարդատար մեքենայի տարբերակ`ուղևորների թիվը հասցնելով 5-ի: Նատհենը նշում է, որ նպատակն այն է, որ մեքենայի արժեքը լինի բավականին մատչելի, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտագործել այն: Մանհետենի կենտրոնից մինչև JFK օդանավակայան տանող 55 րոպե տևողությամբ ճանապարհը` 55 դոլար ուղեվարձով, կվերածվի 5-րոպեանոց թռիչքի` ընդամենը 6 դոլար արժողությամբ: