Գիտնականները մշակել են պրեպարատ, որը նմանակում է արևի լույսի ազդեցությունը, ինչի շնորհիվ արևայրուքը հայտնվում է մաշկի վրա առանց վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության:
Ուլտրամանուշակագույն ճառագայթներն առաջացնում են արևայրուք` վնաս հասցնելով մաշկին:
Դրանց ազդեցությունն առաջացնում է քիմիական ռեակցիաների շղթա, ինչը ի վերջո հանգեցնում է մելանինի սինթեզմանը` բնական արևապաշտպան միջոց, որն արտադրվում է օրգանիզմի կողմից:
Նոր տեխնոլոգիայի շնորհիվ գործընթացն իրականանում է առանց ուլտրամանուշակագույն ճառագայթման` մաշկի հետ շփումից հետո այն սկսում է ինքն արտադրել մելանին:
Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի հետազոտողները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կկարողանա կանխել մաշկի քաղցկեղը և նույնիսկ դանդաղեցնել ծերացման տեսանելի նշանները:
«Այն առաջացնում է մաշկի մգեցման էֆեկտ: Մանրադիտակի միջոցով կարելի է համոզվել, որ արտադրվում է իսկական մելանին, այս միջոցն ակտիվացնում է գունանյութի արտադրությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների բացակայության դեպքում»,-ասել է պրեպարատի մշակողներից մեկը` դոկտոր Դեվիդ Ֆիշերը:
Սա արհեստական արևայրուք ստանալու սկզբունքորեն նոր մեթոդ է: «Մեր խնդիրն է մշակել ուլտրամանուշակագույն ճառագայթումից և քաղցկեղից մաշկի պաշտպանման միջոց»,-պարզաբանել է դոկտոր Ֆիշերը: