• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Էկոլոգիա • Լուրեր  /  Գիտնականները ստեղծել են աշխարհի ամենամեծ «արհեստական արևը»
11 Մայիսի 2017

Գիտնականները ստեղծել են աշխարհի ամենամեծ «արհեստական արևը»

Հեղինակ Գայանե Շախբեկյան
Էկոլոգիա, Լուրեր

Գերմանացի գիտնականները ստեղծել են ինտենսիվ լույսի ամենամեծ աղբյուրն աշխարհում, որի միջոցով կարելի է արտադրել էկոլոգիապես մաքուր վառելիք:

Synlight նախագիծն իրականացվում է գերմանական աէրոտիեզերական կենտրոնում, որը տեղակայված է Քյոլնից 50 կմ հեռավորության վրա: Այնտեղ հավաքվել է սարք, որը կազմված է 149 քսենոնային լամպերից: Այն ընդունակ է արտադրել լույս, որի ինտենսիվությունը  բնական լուսավորությունից 10 000 անգամ ավելի շատ է:

Կենտրոնացնելով բոլոր լամպերի լույսը մեկ կետում` Synlight համակարգը տաքացնում է 20х20 սմ տարածքը մինչև +3500 °С, ինչը կարող է հալեցնել մետաղը:

Նախագծի գլխավոր նպատակն է ալտերնատիվ էներգետիկայի զարգացումը և ջրածնային վառելիքի արտադրումը: Ջրածինն ազատ վիճակում գոյություն չունի բնության մեջ` այն անհրաժեշտ է առանձնացնել ջրից, սակայն այդ գործընթացը պահանջում է էլեկտրաէներգիայի մեծ ծախսեր: Գիտնականները ցանկանում են շրջանցել այս խնդիրը` օգտագործելով արևի էներգիան:

Նմանատիպ լուսային տեխնոլոգիաներ արդեն գոյություն ունեն Ամերիկայի անապատում: Հսկայական չափերի հասնող արևային էլեկտրակայաններն օգտագործում են հայելիներ, որպեսզի կենտրոնացնեն արևի լույսը ջրի վրա: Այս ջերմությունն իր հերթին արտադրում է գոլորշիներ, որոնք պտտեցնում են տուրբինները և արտադրում են մաքուր էլեկտրաէներգիա:

Synlight թիմն ուսումնասիրում է, արդյոք կարող է իրենց արհեստական արևը կատարել նույն ֆունկցիան, բայց ջրածնային վառելիքի հետ:

Ջրածինը երբեմն անվանում են «ապագայի վառելիք», քանի որ ի տարբերություն նավթի և բնական գազի, այն չի արտադրում ածխաթթու գազ այրման ժամանակ: Ջրածնային վառելանյութերն արտադրվում են ջրային գոլորշուց քիմիական նյութի արտազատումից` գործընթաց, որը պահանջում է մեծ քանակությամբ էներգիա:

Գերմանական արհեստական արևն աշխատանքի համար պահանջում է հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա: Ընդամենը չորս ժամ տևող գործընթացը սպառում է նույնքան էներգիա, որքան չորս անդամից բաղկացած ընտանիքը մեկ տարում: Այնուամենայնիվ, նախագիծը համարվում է հեռանկարային` դրա իրականացման համար Գերմանիայի էներգետիկայի նախարարությունը հատկացրել է մոտավորապես 3,5 միլիոն եվրո:

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում համակարգը կզարգանա այնքան, որ կաշխատի արևային մարտկոցներով: «Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեքենաները և ինքնաթիռներն աշխատեն էկոլոգիապես մաքուր վառելիքի հիման վրա, ապա մեզ անհրաժեշտ կլինի միլիարդավոր տոննա ջրածին»,- բացատրում են գաղափարի հեղինակները:

Վերջնական արդյունքում գիտնականները հույս ունեն օգտագործել արևային լույսը ջրածնի արտադրման համար:

 

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Icon տառատեսակներ 02/21/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։