Սինգապուրի ազգային համալսարանի Էլեկտրոտեխնիկայի և հաշվողական տեխնիկայի ստորաբաժանման գիտնականները միավորել են կոբալտը և պալադիումը մեկ բարակ շերտի, որը կարող է օգտագործվել որպես ինֆորմացիայի կրող` տվյալների պահպանման և մշակման համար:
Նմանատիպ շերտը տվյալների պահպանման սարքերի ստեղծման կարևոր քայլ է հանդիսանում, որոնք ավելի արագ են աշխատում և սպառում ավելի քիչ էներգիա, քան այսօր գոյություն ունեցող սարքերը: Այն հիմնված է 2009 թվականին կատարված հայտնագործության վրա, որը ստացել է սկիրմիոն անվանումը` մագնիսական գոյացումներ մի քանի նանոմետր մեծությամբ: Հենց դրանք են ուսումնասիրվել որպես հաջորդ սերնդի ինֆորմացիայի պոտենցիալ կրողներ:
Սկիրմիոնները գոյություն ունեն ծանր մետաղների շերտավոր համակարգերում, որոնք տեղադրված են ֆերոմագնիսական նյութի տակ: Տարբեր նյութերի փոխազդեցության հաշվին ստեղծվում է համաչափության միջֆազային խախտում, ինչն օգնում է կայունացնել սկիրմիոնը:
Մեծ ծավալով տվյալների պահպանման անհրաժեշտությունը դարձել է կրիտիկական, քանի որ բովանդակության քանակը շարունակում է աճել: Տվյալները վերջնական ռեսուրս են հանդիսանում և սպասվում է, որ հաջորդ տասնամյակում դրանց թիվը կավելանա ավելի քան 10 անգամ: Սկիրմիոնները կարող են օգնել լուծել մեծ ծավալի հիշողության խնդիրը: Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը կօգնի մոտ ապագայում տվյալների պահպանման ոլորտում մեծ առաջընթաց գրանցել: Բարակ շերտերի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն նվազեցնել բոլոր տեսակի սարքերի չափերը, այլ նաև զգալիորեն նվազեցնել դրանց էլեկտրոէներգիայի սպառումը: