Ռոբոտներն արդեն երկար ժամանակ է, ինչ կատարում են տարատեսակ աշխատանքներ մարդկանց փոխարեն: Իսկ համաձայն այս տեսանյութի` ռոբոտները հայտնվել են նաև արվեստում: Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես մի քանի արդյունաբերական ռոբոտացված ձեռքեր նվագում են դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ և ստեղնաշար:
Նախագծի հեղինակ Նայջել Ստենֆորդը ևս տեղադրել է տեսանյութ, որտեղ ներկայացված են հետբեմյան մանրամասներ:
Ավելի վաղ այս տարի TechCrunch-ն անցկացրեց մեկօրյա միջոցառում ռոբոտաշինության վերաբերյալ, և չնայած այն շոշափում էր ռոբոտաշինության ոլորտի անթիվ հարցեր, սակայն միջոցառման ժամանակ չէր քննարկվել, թե ինչպես ռոբոտները կարող են օգտագործվել գեղարվեստական նպատակներով: Ահա և եկավ այդ օրը: Միգուցե ռոբոտները կարող են հանդես գալ ավելի լավ, քան մարդիկ: