Դեղամիջոցի ընդունման վերահսկման թվային համակարգը հանդիսանում է առաջինը, որը հաստատվել է Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի վարչությունը երկուշաբթի հաստատել է ընդունման վերահսկման թվային համակարգով հագեցած առաջին դեղամիջոցը:
Abilify MyCite-ն իրենից ներկայացնում է ներկառուցված կլանիչ տվիչով արիպիպրազոլի հաբ, որն օգտագործում է թվային վերահսկողություն դեղամիջոցի ընդունման գրանցման համար: Դեղամիջոցը հավանության է արժանացել շիզոֆրենիայի, I տիպի բիպոլյար խանգարման հետ կապված սուր մանիակալ դրվագների և մեծահասակների մոտ դեպրեսիայի բուժման համար, հաղորդել է FDA-ն:
Պրեպարատի տվիչը հաղորդագրություն է ուղարկում բջջային հավելվածին, ինչը հիվանդներին թույլ է տալիս հետևել դեղամիջոցների ընդունման գործընթացին հեռախոսի միջոցով: Հիվանդները կարող են նաև թույլ տալ իրենց բժշկին կամ խնամատարին հետևել ողջ ինֆորմացիային ինտերնետային պորտալի միջոցով:
Abilify MyCite տվիչը մշակվել է Proteus Digital Health-ի կողմից 2012 թվականին: 2016 թվականին British Airways ընկերությունը արտոնագրել է ներկառուցված տվիչով հագեցած խելացի հաբ ջերմաստիճանի, ստամոքսի թթվայնության չափման համար: