Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորը մաթեմատիկորեն ապացուցել է ժամանակի մեքենայի գոյության հնարավորությունը:
«Մարդիկ մտածում են, որ ժամանակի մեջ ճանապարհորդությունները հորինված են»,- ասել է մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Բեն Թիպպետը: «Մենք նույնպես հակված ենք կարծել, որ հնարավոր չէ, քանի որ մենք իրականում չենք կարող դա անել, սակայն մաթեմատիկորեն դա հնարավոր է»:
Թիպպետը ստեղծել է մի բանաձև Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության հիման վրա, որում նշվում է, որ հեռավոր սև խոռոչների հետ բախվող գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը հաստատել է Էյնշտեյնի տեսությունը:
Մեծ աստղերը փաստացի կարող են նպաստել, որպեսզի տարածություն-ժամանակային կոնտինիումը թեքումներ ունենա:
«Տարածություն-ժամանակային մակերեսի ժամանակի ուղղվածությունը նույնպես ցույց է տալիս կորությունը: Կան տվյալներ, որոնց համաձայն, որքան մոտ ենք գտնվում սև խոռոչին, այդքան ժամանակն ավելի դանդաղ է ընթանում»,- բացատրում է պրոֆեսորը: «Ժամանակի մեքենայի իմ կողմից առաջարկվող մոդելն օգտագործում է կորացած տարածություն-ժամանակաը, մեքենան պետք է շարժվի շրջանաձև հետագծի երկայնքով, այլ ոչ թե ուղիղ գծով»:
«Չնայած մաթեմատիկորեն իրագործելի է, սակայն դեռ հնարավոր չէ կառուցել ժամանակի մեքենա, քանի որ մեզ հարկավոր են նյութեր, որոնք մենք անվանում ենք «էկզոտիկ»` տարածություն-ժամանակաը կորացնելու համար, սակայն դրանք դեռ պետք է հայտնաբերել»:
Թիպպետսի հետազոտության արդյունքները հրապարակվել են Classical and Quantum Gravity ամսագրում:
Մեքենայի մաթեմատիկական մոդելը ստացել է TARDIS անվանումը:
Թիպպետի հաշվարկները ցույց են տալիս, որ TARDIS-ը, որն իրականում ուղղակի կոնցեպտուալ պղպջակ է, կարող է տեղաշարժվել ետ և առաջ`շարժվելով այնպիսի արագությամբ, որը երբեմն կարող է գերազանցել լույսի արագությանը:
Այսպիսով, այժմ, երբ տիրապետում ենք մաթեմատիկային, մենք ըստ էության մոտ ենք ժամանակի մեքենայի ստեղծմանը: Այն ամենն ինչ մենք պետք է անենք, դա լուսային արգելապատնեշի արագության հաղթահարումն է և որոշակի էկզոտիկ նյութի բացահայտումը, որը մարտահրավեր է նետում ֆիզիկային:
Ինչպես պարզվում է, հենց այս ամիս հետազոտողները հայտարարել են հեղուկի ստեղծման մասին, որն ունի բացասական զանգված` էկզոտիկ նյութի հատկանիշներից մեկը, որն անհրաժեշտ է ժամանակը կորացնելու համար: