KinTrans ստարտափը, որը հիմնադրվել է Դալլասում, մշակել է նոր տեխնոլոգիա, որը կարող է ժեստերի լեզուն վերածել ձայնի և տեքստի, իսկ ձայնը և տեքստը` ժեստերի լեզվի:
Խելացի ծրագրային ապահովումն օգնում է լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց հաղորդակցվել:
Արդյունքները թույլ են տալիս օգտատերերին միասին հաղորդակցվել իրենց լեզուներով առանց բարդությունների:
«Տեխնոլոգիայի հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս մարդկանց հաղորդակցվել աշխատավայրում, դպրոցներում, առողջապահական և քաղաքացիական կենտրոններում» ,- ասել է KinTrans ստարտափի համահիմնադիր և բիզնեսի զարգացման տնօրեն Քեթրին Բենթլին:
KinTrans տեխնոլոգիան աշխատում է 3D տեսախցիկի միջոցով, որը հետևում է մարդու ձեռքերի շարժումներին: Մարդիկ մոտենում են թարգմանչական սարքին և տեսախցիկի առջև ցույց են տալիս ժեստեր, ինչից հետո էկրանին հայտնվում է թարգմանությունը տեքստի ձևով անգլերեն կամ արաբերեն լեզուներով: Այն ոչ միայն ցուցադրում է թարգմանության տեքստային տարբերակը, այլ նաև կարող է ցուցադրել ժեստեր, որոնք նկարագրված են բառերի միջոցով:
Մշակողների խոսքերով` համակարգն արդեն կարող է ճանաչել ավելի քան հազար բառ և ժեստ, ինչպես անգլերեն, այնպես էլ արաբերեն լեզուներով` 98% ճշգրտությամբ (հետագայում լեզուների թիվը կավելանա):
Հանրային վայրերում փորձարկումներ անցնելուց հետո` տեխնոլոգիան, ամենայն հավանականությամբ, կդառնա շատ հայտնի և պահանջված: