• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Արհեստական Ինտելեկտ • Լուրեր  /  Իլոն Մասկը մշակում է մարդկային ուղեղը և արհեստական ինտելեկտը միավորող տեխնոլոգիա
06 Մայիսի 2017

Իլոն Մասկը մշակում է մարդկային ուղեղը և արհեստական ինտելեկտը միավորող տեխնոլոգիա

Հեղինակ Գայանե Շախբեկյան
Արհեստական Ինտելեկտ, Լուրեր

SpaceX և Tesla ընկերությունների գլխավոր տնօրեն Իլոն Մասկը մշակել է Neuralink անվանումը ստացած  նախագիծը: Նախագիծն այժմ գտնվում է զարգացման նախնական փուլում, այն զբաղվում է իմպլանտային չիպերի մշակմամբ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարելավել հիշողությունը և արագացնել հաշվողական սարքերի հետ փոխգործակցությունը:

Վերջին վեց ամիսների ընթացքում Մասկը հաճախ է ակնարկել Neuralink-ի գոյության մասին, իսկ վերջերս Դուբայում կայացած հանդիպման ժամանակ նա ասել է, որ շատ շուտով մենք կտեսնենք կենսաբանական և թվային ինտելեկտի սերտ միաձուլում: Այն ենթադրում է ուղեղից դեպի տեխնիկական սարքավորումներ ինֆորմացիայի փոխանցման բարձր արագություն:

Նմանատիպ ինտերֆեյսերը առայժմ գիտական ֆանտաստիկայի ոլորտից են: Բժշկական ոլորտում իմպլանտներն օգտագործվում են Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում: Այնուամենայնիվ աշխարհում շատ քիչ է այն մարդկանց թիվը, որոնց ուղեղում տեղադրված են բարդ իմպլանտներ: Սա մասամբ այն պատճառով է, որ աներևակայելի դժվար է վիրահատել մարդկային ուղեղը և միայն նրանք, ովքեր դիմել են բոլոր հնարավոր բժշկական միջոցներին, որպես վերջին տարբերակ ընտրում են այս մեթոդը:

Սակայն դա չի կանգնեցնում հետազոտողներին, ովքեր հետաքրքրված են նմանատիպ գաղափարներով: Kernel ստարտափը` Բրայան Ջոնսոնի գլխավորությամբ, նույնպես փորձում է բարելավել մարդու իմացական կարողությունները: 2013 թվականին ստարտափը վաճառվել է PayPal-ին 800 միլիոն դոլարով: Kernel-ի` նեյրոգիտնականներից և ծրագրային ապահովման ճարտարագետներից կազմված թիմն աշխատում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետևանքների վերացման վրա` դարձնելով մարդկային ուղեղն ավելի արագ և խելացի:

«Մենք գիտենք, որ եթե ուղեղում չիպ տեղադրենք և էլեկտրական ազդակներ արձակենք, ապա կկարողանանք բարելավել Պարկինսոնի հիվանդության ախտանշանները, ինչպես նաև պայքարել ճարպակալման և անորեքսիայի դեմ:», ասել է Ջոնսոնը:

Այնուամենայնիվ նմանատիպ սարքերի ստեղծման գործընթացում գիտնականները բազմաթիվ դժվարություների են բախվում, օրինակ` նեյրոկենսաբանները դեռ բավականաչափ պատկերացում չունեն մարդկային ուղեղում նեյրոնների փոխազդեցության մասին: Մեկ այլ խնդիր` գտնել կամավորներ իմպլանտների տեղադրման համար:

«Մարդիկ կկարողանան համակերպվել իրենց ուղեղում իմպլանտի տեղադրման մտքի հետ միայն այն ժամանակ, երբ դա կօգնի բարելավել առողջական վիճակը: Առողջ մարդկանց մեծ մասը պատրաստ չէ կամավոր կերպով վիրահատության դիմել»,- ասել է Տորոնտոյի համալսարանի գիտնական Բլեյկ Ռիչարդսը:

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Icon տառատեսակներ 02/21/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։