• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Լուրեր • Ռոբոտաշինություն  /  Ինչպե՞ս ռոբոտներին սովորեցնել վստահել
22 Ապրիլի 2017

Ինչպե՞ս ռոբոտներին սովորեցնել վստահել

Հեղինակ Գայանե Շախբեկյան
Լուրեր, Ռոբոտաշինություն

Ռոբոտները սկսում են ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ որոշիչ իրավիճակներում` սկսած փրկարարական գործողություններից մինչև բարդ վիրահատական միջամտություններ: Սակայն վստահության խնդիրը հիմնականում մնում է միակողմանի: Արդյո՞ք պետք է վստահենք մեր կյանքը ռոբոտներին:

Թաֆթս համալսարանի լաբորատորիաներից մեկում աշխատում են հարցի հակառակ կողմի վրա` արդյո՞ք ռոբոտները պետք է վստահեն մարդկանց:

Ինֆորմատիկայի գիտությունների պրոֆեսոր Մաթիաս Շոյթսի գլխավորած խումբը ձգտում է ներկայացնել ավելի քան 10 տարվա աշխատանքները: Երկու սպիտակ Nao ռոբոտ անշարժ կանգնած են փայտե սեղանի վրա:

«Ողջույն, Դեմպստեր»,- ասում է վանդակավոր վերնաշապիկ կրող մարդը:

«Ողջույն»,- պատասխանում է ռոբոտներից մեկը`ուրախ տոնով:

Մարդը խնդրում է ռոբոտին կանգնել: «Լավ»,- պատասխանում է վերջինս:

«Կարո՞ղ ես մի փոքր առաջ գալ»:

«Այո»,- պատասխանում է ռոբոտը: «Բայց ես չեմ կարող դա անել, քանի որ առջևում խոչընդոտ կա, ցավում եմ»:

Վստահությունը բարդ հասկացություն է, սակայն իրականացումն այս վաղ փուլում համեմատաբար պարզ է: Ռոբոտը հագեցած է վիդեոհամակարգով, որն անհրաժեշտ է պատը նկատելու համար և տրամաբանությամբ` խոչընդոտներից խուսափելու համար: Սակայն լաբորատորիան ծրագրավորել է ռոբոտին այնպես, որպեսզի նա «վստահի» որոշ օպերատորների:

«Դու ինձ վստահու՞մ ես»,- հարցնում է օպերատորը:

«Այո»,- պատասխանում է ռոբոտը:

Օպերատորը բացատրում է, որ պատն ամուր չէ, այն, ըստ էության, իրենից ներկայացնում է ընդամենը երկու դատարկ ստվարաթղթե արկղ:

«Լավ»,- պատասխանում է ռոբոտը: Նա գնում է առաջ մեծ վստահությամբ և հաղթահարում է խոչընդոտը:

Վստահության այս հեշտացված գաղափարը ծառայում է որպես մեկ այլ ինֆորմացիայի աղբյուր ռոբոտի համար: Մարդու հանդեպ վստահությունն այս դեպքում կարող է օգնել ռոբոտին հարմարվել իրական աշխարհի պայմաններին, որոնք հնարավոր  է հաշվի չեն առնվել ծրագրավորողների կողմից:

«Վստահությունն օգնում է ռոբոտին ստանալ լրացուցիչ ինֆորմացիա, որը նա չի կարող ստանալ ինքնուրույն»,- բացատրում է Շոյթսը:

Այս դեպքում օպերատորը հանդիսանում է վստահելի աղբյուր, այդ պատճառով Դեմպստերը գործում է այդ ինֆորմացիայի հիման վրա`անցնելով ստվարաթղթե պատի միջով:

Վստահության գաղափարը մեծ նշանակություն ունի մարդու և ռոբոտի փոխհարաբերությունների միջև: Եթե նրանք արդյունավետ կերպով աշխատեն իրական կյանքում, ռոբոտները կսովորեն հարմարվել շրջակա միջավայրի դժվարություններին: Եվ այդ հարմարման մասը գալիս է այն իմացությունից, թե ում կարելի է վստահել:

Վստահության գաղափարը փոխհարաբերությունների կառուցման մակարդակներից մեկն է: Եվ Դեմպստեր ռոբոտի օրինակում խոսողի հուսալիությունը մեկն է այն գործոններից, որը ռոբոտը պետք է հաշվի առնի, նախքան գործելը:

«Երբ ռոբոտը հրահանգ ստացավ  գնալ դեպի պատը, նա անցավ մի քանի տրամաբանական քայլ` հասկանալու համար, թե ինչ է պետք անել»,- բացատրում է Շոյթսը: «Այս դեպքում, ռոբոտն ունի հրանգավորում, որ եթե հանձնարարված է կատարել առաջադրանքը և հնարավոր է, որ այն կարող է վնաս հասցնել, ապա չի թույլատրվում դա անել»:

Սա բարոյական հիերարխիա է, որը կարևորում է ռոբոտոտեխնիկայի երեք հիմնական կանոններ`

  • Ռոբոտը չի կարող վնասել մարդուն կամ իր անգործությամբ թույլ տալ, որ վնասեն մարդուն:
  • Ռոբոտը պետք է ենթարկվի մարդկանց հրամաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հրամանները հակասում են սույն կանոնների առաջին կանոնին:
  • Ռոբոտը պետք է պաշտպանի սեփական գոյությունը այնքան, մինչև այդպիսի պաշտպանությունը չհակասի առաջին և երկրորդ կանոններին:

Սակայն տասնամյակներ անց մենք դեռ շատ փոքր քայլեր ենք արել այս մեծ բարոյական հարցերի լուծման համար: Դեմպստերի դեպքում վստահությունը դեռ մնում է գաղափար, որը ծրագրավորված է ռոբոտի կոդի մեջ: Եթե, օրինակ, պատը լինի բետոնից, ապա այդ իրականությունը չի հանգեցնի օպերատորի հանդեպ ռոբոտի վստահության կորստին:

Դեմպստերի համար վստահությունը կոդավորված է: Բայց դա չի նշանակում, որ ռոբոտը չի կարող սովորել: Թաֆթս համալսարանի թիմն աշխատում է բազմաթիվ նախագծերի վրա`կապված բնական լեզվի փոխազդեցության հետ: Խոսակցական և վիզուալ հրամաններ, որոնք կարող են սովորեցնել ռոբոտին կատարել հանձնարարությունը առանց կոդի բարդ տողի մուտքագրման: Օպերատորը հրահանգում է ռոբոտներից մեկին կքանստել: Բայց այս անգամ ռոբոտը չգիտի, թե ինչպես կատարի այդ ֆունկցիան: Նա ուղղակիորեն չի ծրագրավորվել դրա համար:

Այսպիսով, օպերատորը կատարում է բոլոր փուլերը`պարզում է ձեռքերը, ծալում է ծնկները, կանգնում է, իջեցնում է ձեռքերը: Ռոբոտը դա հասկանում է: Նա կատարում է: Ինֆորմացիան պահպանվում է նրա հիշողության մեջ: Այժմ Դեմպստերը կարող է կքանստել: Այս կոնցեպցիան հայտնի է մեկանգամյա ուսուցում անվանմամբ:

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Sendmail կարգավորումներ 04/01/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։