Ժամանակակից կայքերը ոչ միայն էջեր են, որոնք իրար հետ կապված են հղումներով (ինչպես դա եղել է տասը տարի առաջ) , այլ մի ամբողջական ծրագրային փաթեթ, որոնք վերահսկում են օգտվողի գործունեությունը, թույլ են տալիս նրանց շփվել միմյանց հետ և առաջարկում են բազմաթիվ օգտակար ծառայություններ, կախված սեփականատիրոջ պահանջներից:
Շատերին թվում է, թե նմանատիպ վեբ կայք պատրաստելը դժվար գործ է, և պետք է ունենալ ծրագրավորման գիտելիքներ և հմտություն , բայց դա այդպես չէ: Հիմնականում բլոգները, ինֆորմացիոն կայքերը, օնլայն խանութները պատրաստվում են CMS-ների օգնությամբ, քանի որ դրանց օգտագործումը շատ հեշտ է, մատչելի են, և համեմատած ձեռքով գրած կոդի անհամեմատ էժան պատվիրատուի համար:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում CMS–ը:
CMS(Content Management Software) նշանակում է ՝ ծրագրային ապահովում բովանդակության կառավարման համար:
CMS-ներն ունեն բոլոր անհրաժեշտ գործիքները կայքերի հետ աշխատելու համար, բավականին պարզ են, նույնիսկ սկսնակը կարող է հեշտությամբ կայքում հոդվածներ տեղադրել, էջեր պատրաստել, նկարներ, աուդիո ու վիդեո նյութեր տեղադրել և այլն:
Ներկայումս գոյություն ունեցող բազմաթիվ CMS-ներից հիմնականում օգտագործում են` WordPress, Joomla, Drupal, 1C Битрекс, Blogger և այլն, որոնցից մի մասը անվճար են, իսկ մյուսները վճարովի: