Հոլանդիայում բոլոր գնացքներն այժմ աշխատում են քամու գեներատորների միջոցով արտադրվող էլեկտրականությամբ:
2015 թվականին Հոլանդիայի երկաթուղային տրանսպորտի ոլորտում Nederlandse Spoorwegen խոշորագույն ընկերություններից մեկը պայմանագիր էր ստորագրել Eneco էներգետիկ ընկերության հետ: Համագործակցության նպատակն էր մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների նվազեցումը: Ծրագիրն առաջարկում էր, որ բոլոր գնացքներն աշխատելու են քամու էներգիայով մինչև 2018 թվականը, սակայն նրանք դա իրականացրեցին նախատեսված ժամկետից շուտ: Դրան նպաստել է նոր հողմաէլեկտրակայանների շինարարությունը Հոլանդիայում, ինչպես նաև Բելգիայում և Սկանդինավիայում:
Nederlandse Spoorwegen ընկերության գնացքներն օրական իրականացնում են ավելի քան 5500 ուղևորություն` տեղափոխելով մոտավորապես 600 000 մարդ: Այս ուղևորությունները տարեկան սպառում են 1,2 միլիարդ կՎտ ժամ էներգիա: 2005 թվականից սկսած ընկերությունն աշխատում է էներգաարդյունավետության ծրագրի վրա, ինչն արդեն թույլ է տվել կրճատել օգտագործումը 2%-ով, իսկ ջերմոցային գազերի արտանետումը կրճատվել է 30%-ով: