Audi ընկերությունը ներկայացրել է տեսանյութ` նվիրված այս տարվա գլխավոր պրեմիերային: Տեսանյութը ցուցադրում է ֆլագմանյան սեդանի առավելությունները:
Պաշտոնական տեսանյութում Audi A8-ն ` օգտագործելով կառավարման ավտոնոմ համակարգ, ինքնուրույն կայանում է մեքենան ավտոտնակում: Համակարգն ակտիվացնելու համար անհրաժեշտ է սեղմել մեքենայի բանալիի վրա գտնվող կոճակը: Արտադրողը նշել է նաև, որ այդ ֆունկցիան հնարավոր կլինի ակտիվացնել սմարթֆոնի օգնությամբ:
Բացի այդ, տեսանյութում ներկայացվում է սեդանի ինտերիերի դիզայնի որոշ մանրամասներ` նոր ղեկ, լրացուցիչ մոնիտորներով մուլտիմեդիային համակարգ հետևում նստած ուղևորների համար:
Նոր սերնդի ֆլագմանյան սեդանն ընկերությունը ծրագրում է ներկայացնել հուլիսի 11-ին` Բարսելոնայում անցկացվող հատուկ միջոցառման ժամանակ: Հաղորդվում է, որ նորույթը կդառնա ընկերության առաջին սերիական մոդելը, որը հագեցած կլինի կառավարման ավտոնոմ համակարգով: Ենթադրվում է, որ մեքենան կկարողանա ինքնուրույն երթևեկել մայրուղիներով առնվազն 60 կմ/ժ արագությամբ: