3D տպիչները հանդիսանում են օգտակար սարքեր տարբեր պատճառներով, սակայն դրանցից շատերն ունեն մեկ թերություն` չափազանց երկար ժամանակ է պահանջվում նոր օբյեկտներ ստեղծելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ արտադրությունը սովորաբար աշխատում է` տեղափոխելով առարկան դեպի միկրոսկոպիկ շերտ: Սակայն հոլոգրաֆիկ տպագրության նոր տեխնոլոգիան թույլ է տալիս միանգամից մեկ ամբողջական առարկա ստեղծել ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում:
Լույսի վրա հիմնված եռաչափ տպագրական տեխնոլոգիաները սովորաբար օգտագործում են լազերներ` շերտերի կարծրացման համար, սակայն ինչպես բոլոր էքստրուզիոն տպիչները, դրանք պատրաստվում են շերտերով:
Լոուրենս Լիվերմորի անվան ազգային լաբորատորիայի հետազոտողների թիմը մշակել է մեթոդ, որն օգտագործում է մի քանի թույլ լազերներ, որոնք բավականաչափ հզոր չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ հատվում են:
Այս դեպքում լույսի երեք ճառագայթներ պետք է հանգամանորեն կառուցվեն հատվելու և կոնստրուկտիվ ինտերֆերենսիա ստեղծելու համար այն կետերում, որոնք պետք է կարծրանան: Եվ երբ շաբլոնը պատրաստ կլինի, նյութի կարծրացման գործընթացի ավարտի համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի վայրկյան, և առարկան պատրաստ է օգտագործման համար:
Կան բազմաթիվ առավելություններ` հնարավոր է արտադրել տարբեր կառուցվածքներով կառույցներ` ազատորեն տեղաշարժվող դրանց ներսում: Նաև կարելի է արագ տպել մի քանի կառույցներ միաժամանակ:
«Այս տեխնոլոգիայի հետ միասին մեզ հաջողվեց ցույց տալ և ապացուցել, որ հնարավոր է «3D օբյեկտների բոլորը միանգամից» ստեղծումը»,- ասել է առաջատար հետազոտող Մաքսիմ Շուստեֆը: «Սակայն մենք դեռևս չենք սահմանել կառույցի արտադրողականության ցուցանիշներից յուրաքանչյուրի սահմանները (արագություն, չափ, բարդություն):
Շուստեֆը և նրա LLNL-ի, MIT-ի, Բերկլիի և Ռոչեստերյան համալսարանի գործընկերները շարունակում են զարգացնել այս խոստումնալից մեթոդը: