• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Էկոլոգիա • Լուրեր • Սմարթֆոն  /  Շարժական արևային մարտկոցներ, որոնք միշտ ձեռքի տակ են
17 Ապրիլի 2017

Շարժական արևային մարտկոցներ, որոնք միշտ ձեռքի տակ են

Հեղինակ Գայանե Շախբեկյան
Էկոլոգիա, Լուրեր, Սմարթֆոն

Դուք գտնվում եք ծովի ափին, ճանապարհորդում եք անապատով կամ աշխատում եք այգում, և ցանկանում եք, որ Ձեր հեռախոսը կամ պլանշետը լիցքավորվի, սակայն մոտակայքում չկա էներգամատակարարման աղբյուր: Խնդրի լուծման տարբերակներից է` գնալ և գնել արտաքին մարտկոց և պահել այն որպես պահուստային էներգիայի աղբյուր: Սակայն պահուստային մարտկոցները նույնպես սպառվում են: Ի՞նչ անել այդ ժամանակ:

Այս դեպքում օգնության է գալիս արևը, այո, այն արդեն վաղուց համարվում է սնուցման պոտենցիալ աղբյուր մեր սարքավորումների համար: Բայց մինչ վերջերս արևային մարտկոցով աշխատող լիցքավորիչները հուսալի չէին: Նախ և առաջ դրանք շատ թանկարժեք էին: Եվ շատ ժամանակ էր պահանջվում սարքավորումները լիցքավորելու համար:

Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում շատ բան է փոխվել. արևային մարտկոցների վերջին խմբաքանակը զգալիորեն բարելավվել է և ավելի մատչելի է: Փորձարկվել են BioLite-ի, Goal Zero-ի, WakaWaka-ի կողմից ներկայացված արտադրանքները: Չնայած արևային լիցքավորման սարքավորումները չեն կարող լիցքավորել Ձեր հեռախոսը նույնքան արագ, որքան պատի վարդակը, սակայն դիզայնի և տեխնոլոգիայի հետ կապված բարելավումները կրճատել են լիցքավորման ժամանակը:

Արևային մարտկոցների առավելությունները

Առավել արդյունավետ արևային էլեմենտները թույլ են տալիս արտադրողներին տեղադրել ավելի շատ թիթեղներ (կիսահաղորդչային նյութի բարակ շերտեր բյուրեղային սիլիցիումից) փոքր տարածությունում, պարզաբանել է Նորթ Կրանթցը` Goal Zero ընկերության փոխնախագահը: Դա իր հերթին հանգեցնում է ավելի փոքր պանելների, որոնք կարող են ավելի շատ էներգիա արտածել:

Օրինակ, Goal Zero-ի Nomad լիցքավորման սարքերը հագեցած են ցուցիչով, որը գնահատում է արևի ուժգնության աստիճանը, այդ իսկ պատճառով Դուք կարող եք կարգավորել թեքման անկյունը և նրա դիրքը, որպեսզի առավելագույնի հասցնել արդյունավետությունը: Նույն ձևով, BioLite-ն ունի արևային ժամացույցներ` ներկառուցված SolarPanel 5+ և  SolarPanel 10+ արտադրանքներում, որոնք օգնում են առավելագույնի հասցնել էներգիայի քանակը:

«Արևային ժամացույցները ստվեր են գցում, որպեսզի օգնեն պանելն ուղղել այնպես, որ հզորությունն ավելանա 30%-ով»,- ասել է BioLite ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջոնաթան Սիդարը: BioLite-ի երկու արտադրանքն էլ ունեն ներկառուցված հենակալ, որը հնարավորություն է տալիս կախել պանելը մեխից կամ ծառի ճյուղից:

Ի՞նչն է կարևոր արագ լիցքավորման համար

Պետք չէ մեծ ուշադրություն դարձնել պանելի չափին: Մեծ` միշտ չէ, որ նշանակում է ավելի լավը: Ճիշտ է պանելի չափը ևս կարևոր է, սակայն առավել որոշիչ են ճիշտ արևային պայմանները: Ի վերջո, եթե չլինի արևային եղանակ, նույնիսկ աշխարհի ամենամեծ պանելը խնդիրներ կունենա Ձեր սարքավորման լիցքավորման հետ կապված:

Բացի այդ, հեռախոսները, պլանշետները և այլ ոչ մեծ բջջային սարքավորումներն ունեն սահմանափակումներ կապված այն բանի հետ, թե որքան էներգիա կարող են ստանալ մեկ անգամից,- բացատրել է Կրանցը: Այսպիսով, 100-վատանոց պանելը չի լիցքավորի Ձեր հեռախոսը 10 անգամ ավելի արագ, քան օրինակ 10-վատանոց պանելը: Այն, ինչ կարող է անել մեծ պանելը` դա միանգամից մի քանի ոչ մեծ սարքավորումներ լիցքավորելն է:

Սովորական հեռախոսի համար բավարար է 5-վատանոց պանել, որը կարող է լիցքավորել հեռախոսը 3-6 ժամում: Իսկ 10-վատանոց պանելը, որպես կանոն, այն կլիցքավորի երկու ժամում:

Ամեն ինչ բարդանում է, երբ խոսքը վերաբերում է նոթբուքին կամ վարդակին միացված սարքավորմանը: Այս դեպքում անհրաժեշտ կլինի 25-վատանոց պանել: Goal Zero-ն նաև արտադրում է արևային մարտկոցների ավելի թանկարժեք, գերհզոր «հավաքածուներ», որոնք ներառում են մեծ կուտակչային մարտկոցներ`նախատեսված ապրանքների առավել լայն սպեկտրի աշխատանքի համար:

Մեծ արևային մարտկոցներն օգտագործում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են «առավելագույն հզորության որոշումը»` առավելագույնի հասցնելով ելքային հզորությունը: Այս տեխնոլոգիան նախկինում շատ թանկարժեք էր, սակայն այժմ առավել փոքր շարժական արևային լիցքավորման սարքավորումները, որոնք ունեն նմանատիպ ձև, կարող են ապահովել 20%-ով բարձր արդյունավետություն:

Պահպանված հիշողությունը լավագույն հիշողությունն է

Մեկ այլ կարևոր փոփոխություն կապված է «ներկառուցված հիշողության» ավելացման հետ: Ձեր հեռախոսը պանելին միացնելու և արևի տակ թողնելու փոխարեն, Դուք կարող եք նախ միացնել պանելի ներկառուցված մարտկոցը, այնուհետև ավելի ուշ այն հաղորդել Ձեր հեռախոսին: «Կուտակչային մարտկոցի շնորհիվ, Դուք կարող եք արագ փոխանցել կուտակված էներգիան Ձեր սարքավորումներին»,-ասել է Սիդարը:

Դիմացկուն և շարժական

Եվ վերջապես շարժական արևային մարտկոցների ևս մեկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դիմացկուն են և հեշտությամբ են ամրանում ուսապարկին: Որպես օրինակ, BioLite 10+-ը ջրաթափանց չէ և ունի անկյունային սողնակներ, որոնք հնարավորություն են տալիս այն ամրացնել ուսապարկին կամ վրանին:

Ավելի մատչելի և հարմարավետ այլընտրանք է PowerPort Solar Lite սարքը: Այն յուրաքանչյուր անկյունում հագեցած է առաձգական կապօղակներով և ունի մթնոլորտակայուն դիզայն: Սարքի արժեքը 50 դոլար է:

 

 

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • Sendmail կարգավորումներ 04/01/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Icon տառատեսակներ 02/21/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։