Այս նոր սարքը կարող է փոխել այն, թե ինչպես են պետությունները պայքարում կլիմայական փոփոխությունների դեմ:
Climeworks շվեյցարական ընկերությունը ներկայացրել է աշխարհի առաջին «օդը մաքրող» կոմերցիոն գործարանը, որը նախատեսված է մթնոլորտից ածխաթթու գազի դուրսբերման համար:
Ածխաթթու գազի դուրսբերման համար կիրառվում է DAC (Direct air capture) տեխնոլոգիան, անմիջական կլանում և օդի մաքրում: Այն ենթադրում է մանրաթելային զտիչ նյութի օգտագործում, որը ներառում է հատուկ քիմիական նյութեր: Այդ զտիչով անցնող օդը մաքրվում է ածխաթթու գազից:
Ակնկալվում է, որ տարեկան գործարանը կհավաքի ավելի քան 900 տոննա գազ, ինչը համարժեք է մոտավորապես 200 ավտոմեքենաներից առաջացած արտանետումներին: Այնուհետև միացությունը ծրագրվում է վաճառել գյուղատնտեսներին, մասնավորապես բանջարեղենների մշակման համար: