Չիլիում սկսվել է աշխարհում խոշորագույն աստղադիտակի շինարարությունը, որը աստղագետներին թույլ կտա հայտնաբերել մասնավորապես հեռավոր գալակտիկաները, գտնել փոքր մոլորակները և ստանալ ավելի շատ մանրամասներ խոշոր մոլորակների մասին: Ներկայումս մասնագետներն աշխատում են հիմնական կառույցի վրա: Սարքը ստացել է «Եվրոպական չափազանց մեծ աստղադիտակ» (European Extremely Large Telescope, E-ELT) անվանումը: ELT-ի ամբողջական գործունակությունը երևան կգա միայն 2024 թվականից հետո, երբ Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) կսկսի շինարարության երկրորդ փուլը:
Ի տարբերություն այլ նմանատիպ սարքերի` ELT-ն ունի մթնոլորտային տուրբուլենտությունը շտկելու կարողություն, ինչպես նաև առավել մանրակրկիտ պատկերներ ստանալու հնարավորություն:
1 միլիարդ եվրո արժողությամբ սարքը հագեցած կլինի հինգ սեգմենտային հայելիներով, որոնցից ամենամեծի տրամագիծը կկազմի 39 մետր, այն կազմված կլինի ավելի քան 800 վեցանկյուն հատվածներից (յուրաքանչյուրը 1,4 մետր տրամագծով):
Նախատեսվում է ավարտել ELT-ի շինարարությունը մինչև 2024 թվականը: