• Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
IT-Blog.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների պորտալ
  • Գլխավոր
  • Լուրեր
    • Առողջապահություն
    • Անվտանգություն
    • Արհեստական Ինտելեկտ
    • Էկոլոգիա
    • Մեքենաշինություն
    • Ռոբոտաշինություն
    • Համացանց
    • Համակարգիչ
    • Սմարթֆոն
    • Սոցցանց
    • Google
    • Microsoft
    • Hi-Tech
  • Վեբ
    • PHP
    • HTML
      • HTML5
    • CSS
      • CSS3
    • JavaScript
      • jQuery
    • WordPress
  • SQL
  • Թեստեր
    • PHP
    • MySQL
    • HTML
    • JavaScript
    • CSS
  • Ֆորում
  • Հետադարձ կապ
Գլխավոր  /  Արհեստական Ինտելեկտ • Լուրեր  /  Չինաստանը կօգտագործի արհեստական ինտելեկտ` հանցագործությունները կանխելու համար
02 Օգոստոսի 2017

Չինաստանը կօգտագործի արհեստական ինտելեկտ` հանցագործությունները կանխելու համար

Հեղինակ Գայանե Շախբեկյան
Արհեստական Ինտելեկտ, Լուրեր

Չինաստանը մտադիր է օգտագործել արհեստական ինտելեկտ, որպեսզի օգնի իշխանություններին կանգնեցնել կասկածյալներին մինչ հանցագործություն իրականացնելը:

Համաձայն Financial Times-ի զեկույցի` կառավարությունն օգտագործում է դեմքի ճանաչման տեխնոլոգիաներ և դա միավորում է արհեստական ինտելեկտի հետ` ոստիկանությանը պոտենցիալ հանցագործների մասին հաղորդելու համար:

Գուանչժոում գտնվող Cloud Walk գրասենյակը փորձարկել է իր դեմքի ճանաչման համակարգը, որը կարող է հետևել մարդու շարժումներին: Ելնելով այն հանգամանքից, թե ուր և երբ է ինչ-որ մեկը գնում, համակարգը հաղորդում է հանցագործություն իրականացնելու հնարավոր վտանգի մասին:

Երբ ինչ-որ մեկը գնում է հասարակ խոհանոցային դանակ, ապա դա ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Սակայն երբ այդ նույն մարդը գնում է խանութ և գնում է մուրճ ու պարկ, ապա կասկածանքի հավանականությունը մեծանում է, ասել է Cloud Walk-ի ներկայացուցիչը:

Ոստիկանությունն օգտագործում է ընկերության ծրագրային ապահովումն ավելի քան 50 քաղաքների և մարզերի տվյալների բազաներում և կարող է ինֆորմացիա պարունակել կասկածելի մարդկանց մասին իրական ժամանակում:

Չինաստանն առաջին երկիրը չէ, որն օգտագործում է նմանատիպ տեխնոլոգիա: Տվյալներն օգտագործվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը և Միլանը մի քանի տարի շարունակ:

KeyCrime անվանումը ստացած համակարգը, որը գործում է Միլանում արդեն ավելի քան 10 տարի, հիմնված է նախկին տվյալների վրա և կարող է կանխատեսել, թե որտեղ կարող են տեղի ունենալ գողություններ: Իսկ PredPol համակարգը, որը կրառվում է ԱՄՆ-ում, կարող է կանխատեսել, թե որտեղ և երբ տեղի կունենա հանցագործություն:

Այս տեխնոլոգիայի համար Չինաստանն օգտագործում է գրառումների լայնածավալ արխիվ, կանխատեսելու համար, թե ով է ավելի շատ ընդունակ հանցագործության:

IHS Markit հետազոտական ընկերության տվյալների համաձայն, Չինաստանում կա ավելի քան 176 միլիոն հսկողության տեսախցիկ: Հետագայում դրանց թիվը կաճի:

Cloud Walk-ի նման տեխնոլոգիաները կարող են տեղեկատվություն հավաքել, թե ինչպիսի վարք են ունեցել մարդիկ անցյալում: Տեխնոլոգիան հիմնականում կհետևի վտանգի բարձր մակարդակ ունեցող մարդկանց և կհաղորդի ոստիկանությանը, երբ նրանք հայտնվեն կարևոր վայրերում:

Հանցագործության հայտնաբերման տեխնոլոգիան կախված է արհեստական ինտելեկտի այլ մեթոդներից, ինչպիսիք են վարքի ճանաչումն ու քայլվածքի վերլուծությունը, և այն կարող է հայտնաբերել կասկածելի մարդկանց ամբոխի մեջ:

Մեկ այլ չինական ընկերություն, որը կոչվում է UniView, հետևում է այն մարդկանց, ովքեր հաճախ են ճանապարհորդում անկայուն երկրներ, ինչպիսիք են Մյանման և Վիետնամը:

Չինաստանը շարունակում է օգտագործել դեմքի ճանաչման տեխնոլոգիաներ հանրային ծառայության բնագավառում: Տեսախցիկները հետևում են անգամ համալսարանների հանրակացարաններին` ֆիքսելով ուսանողների բոլոր շարժումները:

Չինաստանը հայտարարել է, որ ծրագրում է կառուցել արհեստական ինտելեկտի արդյունաբերություն մինչև 2030 թվականը, որը կարժենա 150 միլիարդ դոլար: Անկասկած, այս մշակումների մեծ մասը ուղղված կլինի հանցավորության դեմ պայքարին:

Հանցագործությունների կանխատեսումը կդառնա արհեստական ինտելեկտի առանցքային ֆունկցիան, ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի փոխնախագահ Լի Մենը:

«Եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել մեր ինտելեկտուալ համակարգերն ու միջոցները, ապա կկարողանանք նախօրոք իմանալ, թե ով կարող է դառնալ ահաբեկիչ և կանխել հանցագործությունը»,-ասել է Լին:

Կապված գրառումներ

  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi

    03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա

    12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում

    12/22/2017
Facebook
  • Շատ Դիտված Գրառումներ
  • Նոր գրառումներ
  • Calculator
    Հաշվիչի (calculator) պատրաստում 04/18/2016
  • MySQL joins
    MySQL JOINS (MySQL միացումներ) 06/13/2016
  • Սուպերգլոբալ փոփոխականներ (superglobals) 03/24/2016
  • Sendmail կարգավորումներ 04/01/2016
  • Recursion
    Ռեկուրսիա (recursion) հասկացությունը 06/02/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • Հետազոտողներն օգտագործում են էլեկտրական հոսանքներ`մարդու հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար 12/18/2017
  • Nvidia ընկերությունը ներկայացրել է երբևէ ստեղծված ամենահզոր գրաֆիկական պրոցեսորը 12/16/2017
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • Class
    Կլասների (classes) գրելաձևը (syntax) 10/20/2016
  • encapsulation
    Ինկապսուլացիա (Encapsulation) 08/17/2016
  • object oriented programming
    Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) 07/04/2016
  • Ի՞նչ է Pi Network-ը և ինչպե՞ս վաստակել Pi 03/27/2020
  • Honda-ն ներկայացրել է մոտոցիկլետ, որն օգտագործում է քամու էներգիա 12/23/2017
  • Նոր 3D-տպիչ սարքը ստեղծում է առարկաներ վայրկյանների ընթացքում 12/22/2017
  • mysql transaction
    MySQL գործարքի(transaction) կառավարման օպերատորներ 11/19/2016
  • MySQL Trigger
    MySQL տրիգերներ (Triggers) և իրադարձություններ(Events) 10/04/2016
  • Procedures and Functions
    MySQL ընթացակարգեր (procedures) և ֆունկցիաներ (functions) 08/31/2016
  • MYSQL View
    MySQL ներկայացումներ (VIEWS) 07/16/2016
  • WordPress -ի տեղադրումը .Net -ի վրա 03/16/2017
  • SEO խրվակներ WordPress-ի համար 04/25/2016
  • Ծանոթացում WordPress-ի կառավարակետի հետ (մաս 2) 02/24/2016
  • Ի՞նչ է CMS-ը 02/17/2016
© 2020 թ.  IT-Blog.am Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես IT-Blog.am կայքի հեղինակներին և կայքում բոլոր հրապարակված նյութերն անհատական օգտագործման համար են։ Այս կայքում  հրապարակված նյութերի (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկումը տեղեկատվություն տարածող այլ միջոցներում (բացառությամբ սոցկայքերի) արգելված է։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով։