31-ամյա Չժեն Ցյացյան ամուսնացել է իր ստեղծած ռոբոտներից մեկի հետ: Նա նախկինում աշխատել է Huawei ընկերությունում:
Yingying անունով ռոբոտը կարող է արտասանել պարզ բառեր և վիզուալ կերպով ճանաչել չինական հիերոգլիֆներն ու պատկերները:
Huawei ընկերությունում, որտեղ Չժենն աշխատել է երեք տարի, հիմնել է ստորաբաժանում, որը մասնագիտացած է արհեստական ինտելեկտի և ռոբոտեխնիկայի ոլորտներում:
Չժենն այժմ աշխատում է «իրերի ուղեղ» անվանմամբ ստարտափի վրա, որտեղ Yingying-ն աշխատում է որպես ընկերության ներկայացուցիչ:
Չժենը տեղական հեռուստաընկերություններից մեկին հայտնել է, որ պլանավորում է կատարելագործել իր կնոջը` որպեսզի նա կարողանա քայլել և անել որոշ տնային գործեր:
Նրանց հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել փեսայի մայրն ու ընկերները: Հարսը կրել է ավանդական չինական տարազ` կարմիր քողով: «Իմ երազանքը` ստեղծել սեփական կնոջս, իրականացավ, ես ցանկանում եմ տեսնել ռոբոտներ յուրաքանչյուր տանը», – ասել է Չժենը: