Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցը մշակել է Anymal անվանմամբ չորսոտանի ռոբոտ, որը կարող է ինքնուրույն օգտվել վերելակից: Արտաքնապես ռոբոտը նման է Boston Dynamic ընկերության կողմից մշակված ռոբոտներին: Հետազոտողները հուսով են, որ մի օր ռոբոտը կօգտագործվի այնպիսի խնդիրների իրականացման համար, ինչպիսիք են որոնողական և փրկարարական աշխատանքները:
Շվեյցարիայի ռոբոտոտեխնիկական համակարգերի լաբորատորիան տեսանյութ է ներկայացրել, որը ցուցադրել է, թե ինչպես է Anymal ռոբոտը գտնում վերելակի կոճակը QR-կոդի միջոցով և հեշտությամբ սեղմում այն:
Ինչպես նշում են մշակողները, նմանատիպ ռոբոտների ստեղծումը, որոնք կարող են տեղաշարժվել ներքին տարածություններով, անչափ կարևոր է: Ռոբոտները կարող են օգտակար լինել ինչպես ապրանքները շենքեր առաքելու, այնպես էլ տարեց մարդկանց օգնելու համար: