Բույսերը ժամանակի ընթացքում կարող են ոչ միայն մեծանալ, այլ նաև հաղթահարել բավականին բարդ խոչընդոտներ: Ոչ միայն ծառերը, այլ նաև սովորական ծաղիկները կամ խոտերը որոշ չափով անցնում են նույնիսկ բետոնի միջով` աճելով և գալարվելով ճեղքվածքներով և գտնելով այլ նեղ անցքեր: Այս զարմանահրաշ հատկանիշները ներշնչել են մշակողներին, ովքեր ստեղծել են ռոբոտներ, որոնք կարող են չափերով մեծանալ:
Ինչպես սովորական բույսերը, ռոբոտներն ամրացված են որոշակի վայրում, հիմքն անշարժ է, բայց կորպուսը կարող է զգալիորեն աճել անհրաժեշտության դեպքում: Դրա համար սարքերն օգտագործում են հատուկ նյութ, որն արտամղվում է տարողությունից, որով հագեցած է կառույցը: Այդ «աճը» տեղի է ունենում ռոբոտի մարմնի ներսում գտնվող ճնշման շնորհիվ:
Եթե ռոբոտը հագեցած լինի տեսախցիկներով և տվիչներով, ապա այն կկարողանա ինքնուրույն հայտնաբերել մարդուն փլատակների տակ և բարձրացնել ծանր քարեր:
«Ռոբոտների աճն այդքան էլ լավ ուսումնասիրված չէ, այդ պատճառով մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ռոբոտի երկարությունը մեծանում է 1000%-ով, ընդ որում, այն ինքնուրույն կարող է հարմարվել և գործել շրջապատող միջավայրում, այդ պատճառով մարդկային միջամտություն ռոբոտի աշխատանքի համար գրեթե անհրաժեշտ չէ: Ռոբոտի ամենահետաքրքիր հատկություններից մեկը մեծանալու հակումն է: Այդ պատճառով, եթե այն ունի էլի աճելու հնարավորություն, ապա հավանաբար կանի դա»,-պատմում է մշակման հեղինակ Ջոի Դեվիս Գրիրը:
Փափուկ ռոբոտները կարող են անչափ օգտակար լինել մի շարք իրավիճակներում, այդ պատճառով ինժեներներն աշխատում են այդ ուղղությամբ: