Ավստրալացի և չինացի հետազոտողներից կազմված թիմը ստեղծել է ամենաբարակ հոլոգրամն աշխարհում, որը բառացիորեն կփոխի տեխնոլոգիաների մասին ունեցած մեր պատկերացումները:
Այս հոլոգրամը տարբերվում է մնացած հոլոգրամներից նրանով, որ այն կարելի է տեսնել առանց 3D ակնոցների, այն կազմում է 25 նանոմետր, ինչը մարդկային մազից մոտավորապես 1000 նանոմետրով բարակ է:
«Սովորական հոլոգրամները չափազանց մեծ են էլեկտրական սարքավորումների համար, սակայն մեր կողմից ստեղծված ուլտրաբարակ հոլոգրամը հաղթահարում է չափերի հետ կապված այդ արգելքները: 3D հոլոգրամը կարող է ցուցադրել մեծ քանակությամբ տվյալներ, որոնք չեն տեղավորվում հեռախոսի կամ «խելացի» ժամացույցների էկրանների վրա»,- ասել է պրոֆեսոր Մին Գուն:
«Բժշկական ախտորոշումից մինչև կրթություն, տվյալների պահպանում, կիբերանվտանգություն` 3D հոլոգրամն ունի մի շարք ոլորտներ փոխակերպելու ներուժ»:
Հետագայում գիտնականները ծրագրում են իրենց ստեղծած հոլոգրամի հիման վրա մշակել բարակ շերտ, որը հնարավոր կլինի տեղադրել հեղուկ-բյուրեղային էկրանների վրա` 3D հոլոգրաֆիկ էկրաններ ստեղծելու համար: