Ռայսի համալսարանի և Տեխասի սրտի ինստիտուտի հետազոտողները ներկայացրել են առանց մարտկոց աշխատող սրտախթանիչ: Առաջին անգամ սրտախթանիչը հնարավոր կլինի տեղադրել սրտում, իսկ սնուցում այն կստանա կորպուսից դուրս մարտկոցային բլոկից` վերացնելով լարերի և գործողությունների անհրաժեշտությունը:
«Սովորական սրտախթանիչների մեծ մասն օգտագործում է մարտկոցով հագեցած մեծ սարք, որը տեղադրված է սրտին մոտ: Էլեկտրական ազդանշանները փոխանցվում են հաղորդիչների միջոցով, այդպիսով վերահսկելով օրգանի աշխատանքը»,- ասել է Ռայս համալսարանի էլեկտրոտեխնիկայի և համակարգչային ճարտարագիտության բաժնի դոցենտ Այդին Բաբախանին: «Տարածված խնդիրներից է` հաղորդիչների երկարության հետ կապված բարդությունները, ինչպես նաև արյունահոսությունն ու ինֆեկցիաները»:
Անլար սրտախթանիչի նախատիպը նվազեցնում է այս ռիսկերը`վերացնելով պատճառները:
«Մեր կողմից մշակված սրտախթանիչը չունի մարտկոց: Դա փոքր միկրոսխեմա է, որն էներգիա է հավաքում մաշկի տակ գտնվող կառավարման բլոկից անլար ցանցով: Կառավարման բլոկն ունի մարտկոց, որը հեշտությամբ կարելի է փոխել: Քանի որ միկրոսխեմաները մեծ չեն, դրանք կարող են տեղադրվել սրտի տարբեր հատվածներում»:
Սարքը հաջողությամբ փորձարկվել է խոզերի սրտի վրա: Գիտնականներին հաջողվել է կարգավորել կենդանու սրտի ռիթմը 100-172 զարկ մեկ րոպեում:
Միևնույն ժամանակ նրանք փորձում են լուծել դեֆիբրիլացիայի բարդությունները` սրտի նորմալ ռիթմի վերականգման գործընթաց էլեկտրական հոսանքի օգնությամբ, մի քանի իմպլանտային չիպերի օգտագործմամբ: Դա զգալիորեն նվազեցնում է դեֆիբրիլացիայից առաջացած ցավը:
Թիմը ծրագրում է կատարելագործել նախատիպը: Նրանք ցանկանում են դարձնել սարքն առավել հուսալի, ավելացնել զգայուն էլեմենտներ և ցուցադրել դրա աշխատանքը միաժամանակ մի քանի չիպերով: