Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական լեզու, որը կարող է տարբերակել վիսկիի ավելի քան 30 տարբեր տեսակ: Նորույթը կարող է որոշել ըմպելիքի տեսակը, տարիքը, ծագման տարածաշրջանը: Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա հետազոտողներին որոշել նաև դեղամիջոցների իսկությունը:
Շատ մարդիկ չեն կարող որոշել վիսկիի որակը և տեսակը: Գիտնականները լուծել են այդ խնդիրը: Նրանք ստեղծել են սենսորներ, որոնք աշխատում են մարդկային լեզվի համի ընկալիչների նման: Սարքը թույլ է տալիս տարբերակել վիսկիի տարբեր տեսակներ: Պարզապես պետք է սարքի վրա կաթեցնել այն ըմպելիքը, որը ցանկանում եք ուսումնասիրել: Դրանից հետո կստանաք անհրաժեշտ ինֆորմացիան:
Արհեստական լեզուն ունի ընկալիչների տարբեր տեսակներ: Կան տվիչներ, որոնք պատասխանատու են քաղցր, դառը, աղի և թթու համերի համար: Երբ մարդն ընդունում է սնունդը, դրա մոլեկուլները փոխազդում են տարբեր ընկալիչների հետ: Այդ նույն մոլեկուլներն ընկալում են նաև նոր սարքի տվիչները:
Գիտնականներին հաջողվել է տարբերել իռլանդական ծագմամբ վիսկին արտադրանքի շոտլանդական տարբերակից: Խումբը նաև հաջողությամբ փորձարկել է սպիտակ գինին: Սակայն ամենակարևոր հեռանկարը` դեղամիջոցների իսկության և անվտանգության ուսումնասիրությունն է: