Տեխնոլոգիան կարող է օգտագործվել դասական արևային էներգիայով աշխատող պանելների շարքում և հայտնվել շուկայում հինգ տարի անց:
Պատկերացրեք, որ Ձեր տան արտաքին մասի ներկումը կդարձնի այն ոչ միայն արտաքնապես գեղեցիկ, այլ նաև կապահովի էլեկտրաէներգիայով:
Թվում է, թե գաղափարը շատ շուտով կդառնա իրականություն, քանի որ ավստրալացի հետազոտողները ստեղծել են «արևային ներկ», որը կարող է կլանել խոնավությունն օդից և վերափոխել այն ջրածնային վառելիքի էկոլոգիապես մաքուր էներգիայի համար:
Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի հիման վրա ստեղծված հետազոտողների թիմը մշակել է ունիկալ ներկ, որը պարունակում է վերջերս ստեղծված խառնուրդ, ինչն էլ հանդես է գալիս որպես սիլիկատային գել` նյութ, որը կլանում է խոնավությունը` պահելով սնունդը, դեղորայքը և էլեկտրոնիկան լավ վիճակում:
«Նոր նյութը, որը կոչվում է արհեստական մոլիբդենի սուլֆիդ, նույնպես հանդես է գալիս որպես կիսահաղորդիչ և արագացնում է ջրի ատոմների տարրալուծումը ջրածնի և թթվածնի», – ասել է հետազոտական թիմը:
Նորույթն ունի բազմաթիվ առավելություններ, այդ թվում մաքուր և ֆիլտրած ջրի անհրաժեշտության բացառում համակարգի սնուցման համար: Ցանկացած վայրում, որտեղ օդում առկա են ջրային գոլորշիներ, կարող է արտադրվել վառելիք: Այսպիսով, բացի խոնավ կլիմայից, արևային ներկն արդյունավետ կլինի նաև շոգ և չոր կլիմայի պայմաններում:
Թիմը նկարագրել է այն հետևյալ կերպ` «արտասովոր գաղափար, որը վառելիք է արտադրում արևի և օդում ջրային գոլորշու միջոցով»:
Արևային ներկի ստեղծողները հուսով են, որ մի օր ներկը կդառնա նույնքան տարածված և կիրառելի, որքան արևային պանելները:
Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի առաջատար հետազոտող դոկտոր Տորբեն Դանեկեն ավելացրել է, որ, ամենայն հավանականությամբ, նորույթի առևտրայնացման համար կպահանջվի առնվազն հինգ տարի և այն կլինի բավականին մատչելի: