Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները ստեղծել են բջջային հեռախոսի նախատիպ, որը չի պահանջում մարտկոցի օգտագործում:
Այս արդյունավետ նախատիպը պահանջում է ընդամենը 3,5 միկրոալիք էլեկտրաէներգիա և օգտագործում է նորարարական մոտեցում, ինչը հնարավորություն է տալիս աշխատել առանց մարտկոցի: Դրա փոխարեն այն օգտագործում է արտաքին էներգիա ռադիոազդանշաններից և լույսից:
Նախատիպն ինքնին բաղկացած է պարզ նյութերից` սենսորային կոճակներից, տպագրական պլատայից և այլ բաղադրիչներից:
Առավել տպավորիչ է այն, որ գիտնականներից բաղկացած թիմը կարողացել է ստեղծել բազային կայան ազդանշանի փոխանցման համար այդքան քիչ քանակությամբ հզորության դեպքում:
Օգտագործելով այս սարքը` հետազոտողներին հաջողվել է իրականացնել և ստանալ զանգեր (Skype-ի միջոցով): Գիտնականներն ասում են, որ ցանկանում են բարելավել նախատիպը` ավելացնելով էլեկտրոնային թանաքի հիմքի վրա մշակված էկրան վիդեոհոսքի և կոդավորման հնարավորությամբ` զանգերն առավել անվտանգ դարձնելու համար:
Հետազոտողներից Ուամսի Թոլը նշել է, որ իրենց կողմից մշակված բազային կայանի տեխնոլոգիան դեռևս փորձարարական նախատիպ է, որի շնորհիվ առանց մարտկոցների բջջային հեռախոսները շուտով համատարած բնույթ կկրեն: