Ստենֆորդյան համալսարանի գիտնականները ստեղծել են կրելի էլեկտրոնիկա, որը լուծվում է քացախի մեջ:
Հետազոտության ընթացքում, նրանք սինթեզել են կենսաբանորեն քայքայվող կիսահաղորդիչներ, որոնք առկա են դաջվածքների ստեղծման համար նախատեսված թանաքի մեջ: Նրանց հաջողվել է նաև ստեղծել շատ բարակ շերտ բույսերի մանրաթելերից` օգտագործելով այն որպես հիմք սարքի կառուցման համար: Դա ներառում է ալյումինից և երկաթից պատրաստված էլեկտրոդներ, որոնք սարքի մնացած մասի հետ միասին լուծվում են քացախի կամ պակաս թթվային հեղուկի մեջ 30 օր անց:
Մշակման մանրամասները հրապարակվել են «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում: Տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն շրջակա միջավայրի պահպանման, այլ նաև ոչ պետքական ինֆորմացիայի ոչնչացման համար:
Համոզվելու համար, որ այն թունավոր չէ կենդանի հյուսվածքների համար, հետազոտողները փորձարկել են սարքը մկների սրտերի վրա: Պարզվել է, որ նյութը թունավոր չէ, սակայն այն պահանջում է լրացուցիչ փորձարկումներ ինչպես լաբորատոր կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա:
Վերջնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի այս տեխնոլոգիան օգտագործվի գաղտնի թվային ինֆորմացիայի պահպանման համար, որից այնուհետև կարելի է հեշտորեն ազատվել կամ իմպլանտային բժշկական սարքավորումների, կենսաբանական տվիչների, ինչպես նաև պրոթեզային մաշկի համար: