Mokase անունը ստացած նորույթն իրենից ներկայացնում է հեռախոսի պատյան, որը բացի նրանից, որ պաշտպանում է հեռախոսը մեխանիկական վնասվածքներից, նաև կարող է սուրճ պատրաստել: Նորույթը ստեղծվել է Kickstarter ընկերության կողմից և կարող է տաքացնել սուրճը մինչև 50-ից 60 °C: Այսպիսով, Դուք կարող եք խմել տաք սուրճ ցանկացած վայրում:
Մշակողները նշում են, որ սուրճի տարողությունը գտնվում է պատյանի հետին հատվածում, ծավալը կազմում է 25 մլ, իսկ տաքացումն իրականացվում է ներկառուցված ալյումինասիլիկոնային փոքրիկ խողովակի միջոցով, որը միացված է մարտկոցին: Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մշակել տաք հեղուկներ` առանց թունանյութեր արտազատելու: Ողջ գործընթացը կառավարվում է համապատասխան հավելվածի միջոցով:
Mokase սարքի ստեղծողները խոստանում են թողարկել պատյանի մոդելը iPhone-ների, ինչպես նաև Samsung, Huawei և LG հեռախոսների համար: Սարքը կարժենա մոտավորապես 54 դոլար: