Օրգանիզմի` տարատեսակ վնասվածքներից վերականգնվելու կարողությունը հանդիսանում է մարդու ամենակարևոր գործիքներից մեկը, ինչը նրան թույլ է տալիս ապրել երկար և առողջ կյանքով: Սակայն մինչ օրս ռոբոտներն օժտված չէին այդ հատկանիշներով: Բայց դա կարող է փոխվել Բրյուսելի ազատ համալսարանի (Vrije Universiteit Brussel) գիտնականների կողմից ներկայացված հետազոտության շնորհիվ: Այն, ինչ մշակել են ինժեներներն, իրենից ներկայացնում է ինքնավերականգնման համար նախատեսված նոր նյութ, որը թույլ է տալիս փափուկ ռոբոտներին վերականգնել դանակով ստացած վնասվածքները:
Հետազոտողների կողմից մշակված նյութն իրենից ներկայացնում է գելանման պոլիմեր: Երբ այն տաքանում է մինչև 80 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և մնում է այդպիսի միջավայրում մոտավորապես 40 րոպե, տեղի է ունենում այսպես կոչված «Դիլս-Ալդերի» ռեակցիա: Եվ նյութը վերականգնվում է միաձուլման միջոցով: Այնուհետև մնում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում 24 ժամ, և ռոբոտի դիմացկունությունն ու ճկունությունը վերականգնվում են:
Նոր նյութը ոչ միայն օգնում է գոյություն ունեցող ռոբոտներին շատ ավելի հեշտորեն վերանորոգվել, այլ նաև կարող է հիմնարար ազդեցություն ունենալ ռոբոտների հետագա նախագծման և կառուցման գործում:
Հետազոտությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է Science Robotics ամսագրում:
«Մենք գտնում ենք, որ կան բազմաթիվ հնարավորություններ»,-ասել է պրոֆեսոր Բրամ Վանդերբորգը հետազոտողների հետագա ծրագրերի մասին: «Այն ներառում է նոր արտադրական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են տպագրությունը, առողջական վիճակի ու ինտելեկտի որոշման համար նախատեսված սենսորային ցանցի ավելացումը` սարքի և նոր նյութերի կառավարման համար: