Neurable ստարտափը ներկայացրել է պերիֆերային սարքավորում, որը կառավարվում է ուղեղի գործունեության միջոցով: Սարքն օգտագործում է օգտատիրոջ գլխուղեղի որոշակի ազդանշաններ գործողությունների մեկնարկի համար:
Հիմնվելով դրանց վրա, ծրագիրը մեկնարկում է խաղի իրադարձությունները: Օրինակ` Awakening խաղի ընթացքում խաղի մասնակիցը պետք է փախչի լաբորատորիայից` օգտագործելով տելեկինետիկ կարողություններ: Եվ դրա համար պետք չէ ձեռքում պահել պլաստիկ ձողիկներ ռոբոտների հետ մարտնչելու կամ օբյեկտների գրավման ժամանակ:
Նախատեսվում է օգտագործել սարքավորումը արդեն 2018 թվականին:
Սակայն ընկերությունն ունի մեծ հավակնություններ: Ստարտափի ներկայացուցիչները ենթադրում են, որ ուղեղի ազդանշանների ճանաչման տեխնոլոգիան մեծ դեր է խաղում ապագայի VR-սարքավորումներում: Այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ օգտատերերը պետք է պարզապես մտածեն գործողությունների մասին, և դրանք միանգամից կիրականանան: