Բարսելոնայում կայացած Մոբայլ Համաշխարհային Կոնգրեսի շրջանակներում լրագրողների հետ մի փոքրիկ հանդիպման ժամանակ սարքային գծով Google- ի ավագ փոխնախագահ Ռիկ Օստերլոն կիսվեց որոշ նորություններով: Կարծես թե Pixel Laptop –ը՝ Google- ի պրեմիում Chromebook-ը, և Pixel անունը կրող օրիգինալ ապրանքատեսակը հատել են եզրագիծը ընդամենը երկու փուլ անցնելուց հետո:
Pixel ապրանքանիշն այժմ օգտագործվում է Google- ի սմարթֆոնների նոր հավաքածուի համար , որն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում շուկայում, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը մի շարք խնդիրներ է ունեցել՝ կապված մատակարարման և պահանջարկի հետ համահունչ քայելու հարցում, – ասել է Օստերլոն:
Ապագայում կարող են լինել ապրանքներ, որոնք կօգտագործեն Pixel անունը և հենց հիմքից Google –ի ապրանքներ թողարկելու հայեցակարգը՝ ինտեգրելով Google–ի ծրագրերը Google- ի սեփական սարքերի մեջ, բայց նա ակնարկեց, որ դժվար թե նոթբուքերը դասվեն այդ շարքին:
Երբ հարցրեցին, թե արդյոք Google- ը նորից պլանավորում է արտադրել Pixel նոթբուքեր, Օստերլոն ասաց, որ ընկերությունը «չունի նման ծրագիր հենց այս պահին»: Նա ավելացրեց, որ այն տարբերակները, որոնք արդեն դուրս են մնացել շուկայից, ամբողջովին սպառված են և այժմ չի նախատեսվում այլևս արտադրել դրանցից: Իսկապես, եթե դուք այսօր մտնեք Google Store, չեք գտնի վաճառքի ենթակա որևէ Pixel նոթբուք. չնայած կան բազմաթիվ երրորդ դասի Chromebook-եր, որոնք հասանելի են այնտեղ:
Ընկերությունն, իհարկե, չի խոսում Chrome OS-ի մասին: «Chrome OS- ը մեծ նախաձեռնություն է ընկերությունում», -ասաց Օստերլոն: «Google- ը չի հրաժարվում նութբուքերից: Շուկայում մեր մասնաբաժինը երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ – ում և Միացյալ Թագավորությունում, բայց մենք պլաններ չունենք Google-ի բրենդային նոթբուքերի հետ կապված »:
Pixel –ը միշտ ծառայել է որպես Google- ի օրինակ, թե ինչպիսին պետք է լինի պրեմիում Chromebook- ը: Երբեք չի նախատեսվել դրանք վաճառել բարձր թվերով, և հավանաբար, քչերն էին, ովքեր պատրաստ էին վճարել $ 1,299 մի նոթբուքի համար, որը թույլ է տալիս միայն օգտագործել Chrome բրաուզերը, երբ այն առաջին անգամ մեկնարկեց 2013 թ.-ին: Փոխարենը, Pixel-ը միշտ էլ ցանկալի էր: Այն առաջին Chromebook- ն էր, որն ուներ , օրինակ, touch screen-ի հնարավորություն: Այն նաև առաջին hardware սարքն էր, որը ցույց տվեց, որ Google- ը կարող է ստեղծել ուղղահայաց ինտեգրված սարքեր, որոնք կարող են մրցել Apple- ի նման ապրանքատեսակների հետ:
Pixel Chromebook –ի երկրորդ տարբերակն արդեն ստեղծվեց առաջինի հիման վրա: Դիզայնի տեսանկյունից երկուսն էլ գրեթե նույնն էին: Այս մեկը, սակայն, նույնիսկ ավելի հզոր էր: Այն նույնիսկ USB – C լիցքավորման հնարավորություն ուներ: Pixel 2-ն, այնուամենայնիվ , անցյալ տարվա օգոստոսին զեղչվեց նույնիսկ առանց իր փոխանորդի առկայության: Pixel ապրանքանիշը իր նոր հեռախոսի համար օգտագործելուց բացի, Google- ը նաև շարունակում է վաճառել Pixel C tablet-ը:
Թարմացում: «Երբեք մի ասա երբեք»: Օստերլոն այս լրացուցիչ մեկնաբանությունն ուղարկեց մեզ այն բանից հետո, երբ մենք հրապարակեցինք հետևյալ հոդվածը. «Ինչ վերաբերում է ապագայի Google բրենդային նոթբուքերին (էական չէ՝ Pixel անվանմամբ թե ոչ), պետք է հստակեցնեմ, որ առայժմ չունենք քննարկման ենթակա որևէ նախագիծ»: