Բարև Ձեզ սիրելի ընթերցողներ: Այսօր ցանկանում եմ խոսել տվյալների բազաների մասին, որոնք շա՜տ մեծ նշանակություն ունեն ծրագրավորման մեջ և առանց դրա համարյա անհնար է պատկերացնել այն:
Ամեն անգամ, երբ որոնման համակարգերում ինչ-որ բան եք որոնում, Դուք օգտվում եք տվյալների բազայից: Երբ ինչ-որ մի սոցիալական ցանց մուտք գործելու համար մուտքագրում եք Ձեր օգտանունն ու գաղտնաբառը, այն համեմատվում է տվյալների բազայում պահվող տվյալների հետ, որից հետո նոր Ձեզ թույլատրում մուտք գործել համակարգ: Էլ չեմ խոսում այն մասին, որ հենց այդ սոց. ցանցի Ձեր բոլոր անձնական տվյալները պահվում են տվյալների բազայում:
Եվ այսպես՝ տվյալների բազան տվյալների հավաքածու է, որը համակարգվում է որոշակի կանոննորով: Այն կարելի է համեմատել պահարանի հետ, որտեղ պահվում են կարևոր փաստաթղթեր: Այլ կերպ ասած այն տվյալների պահոց է:
Տվյալների բազան իրենից ներկայացնոմ է աղյուսակների համախումբ, որոնք տրամաբանորեն կապված են իրար հետ: Աղյուսակները կազմված են տողերից և սյուներից, իսկ դրանց քանակը և նշանակությունը որոշում է այն նախագծողը: Աղյուսակերը նախագծելիս պետք է հետևել, որ այն չպարունակի ավելորդ սյուներ և ինֆորմացիա, որպեսզի չծանրաբեռնի սերվերի աշխատանքը:
Տվյալներ բազայի հետ աշխատել հնարավոր չէր լինի, եթե չլինեին բազայի կառավարման համակարգերը:
Տվյալների բազայի կառավարման համակարգերը ծրագրային գործիքների փաթեթ են, որոնք ապահովում են հասանելիություն տվյալների բազային և թույլ են տալիս ստեղծել, փոփոխել, ջնջել և ապահովել դրանց անվտանգությունը: Դրանցից են՝ MS-Access, VisualFoxPro, SQLServer, Oracle: Ընդհանուր առմամբ դրանք համակարգեր են, որոնք թույլ են տալիս ստեղծել տվյալների բազա և մանիպուլյացիայի ենթարկել այն: Իսկ տվյալների բազային հասանելիությունը իրականացվում է հատուկ լեզվի միջոցով, որը կոչվում է SQL:
SQL-ը կանոնակարգված հարցումների լեզու է, որի հիմնական խնդիրն է ապահովել պարզ միջոց կարդալ և գրել տվյալներ բազայում:
Վերևում թվարկվածների կապը ավելի պարզ պատկերացնելու համար դիտենք հետևյալ սխեման:
Սխեմայից պարզ է դառնում, որ բոլոր թվարկվածները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ: Առանց SQL լեզվի դժվար է պատկերացնել տվյալների բազայի կառավարման համակարգերի դերը, իսկ առանց դրա էլ հնարավոր չէր ապահովել կապ տվյալների բազայի հետ:
Հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում, ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին: