Airbus-ը ներկայացրել է նոր ուղղաթիռի գաղափար, որն օպերատորներին կընձեռի այն ամենը, ինչ նրանց հարկավոր է` արագություն, ունիվերսալություն և խնայողականություն: Racer-ը (rapid and cost-effective rotorcraft), սովորական ուղղաթիռի նման, հագեցած է հիմնական ռոտորով, սակայն օգտագործում է նաև թևերի հետևում տեղակայված երկու օդային պտուտակ: Դրանք թույլ են տալիս զարգացնել մինչև 400 կմ /ժ արագություն:
Այն օդում կհայտնվի մինչև 2020 թվականը և կկարողանա զարգացնել մինչև 400կմ/ժ արագություն: Համեմատության համար հարկ է նշել, որ սովորական ուղղաթիռները կարող են զարգացնել մինչև 250կմ/ժ արագություն:
Racer-ը հիմնված է Airbus Helicopter X3 նախատիպի վրա, որը 2013 թվականին սահմանել է արագության ռեկորդ` զարգացնելով մինչև 430 կմ/ժ: Նոր ուղղաթիռը նման է նախատիպին: Հիմնական ռոտորն օգտագործվում է մեծամասամբ ուղղահայաց թռիչքի համար: Անհրաժեշտ բարձրության վրա, դրա աշխատանքը դանդաղում է և գործարկվում են ուղղահայաց պտուտակները: Այնուհետև ուղղաթիռի շարժումը կառավարվում է թևերի և այդ պտուտակների միջոցով:
Սակայն Racer-ը բարելավում է X3 գաղափարը: Այստեղ օգտագործվում է RTM322 շարժիչ: Ստեղծողներն ասում են, որ այն շատ պարզ է և արդյունավետ: Առավելություններից են նաև թևերի հետևում տեղակայված պտուտակները, որոնք նվազեցնում են աղմուկը և թրթռումը` բարելավելով ուղևորների հարմարավետությունը:
Աղմուկն ավելի նվազեցնելու համար Airbus-ը փոխարինել է հետին հատվածի ռոտորը սովորական թևով: Այդպիսի փոխարինումը հնարավոր է դարձել ուղղահայաց պտուտակների առկայության շնորհիվ: Airbus-ն իր առջև նպատակ է դրել առաջարկել 50%-ով ավելի արագություն ուղղաթիռի արժեքը 25%-ով ավելացնելու դեպքում: Ընդ որում, օպերատորի համար մեկ մղոնի արժեքը կնվազի 20%-ով:
Ժամանակակից ուղղաթիռների առավելագույն արագությունը սահմանափակ է և կազմում է մոտավորապես 350 կմ/ժ: Դա պայմանավորված է հիմնական ռոտորի օգտագործման ֆիզիկական սահմանափակումներով: Ռոտորը չի կարող ապահովել առավել բարձր արագություն թևերում օդի հոսքի խափանման առաջացման պատճառով: Խնդրի լուծումը կախովի շարժիչներով թևերի ավելացումն է:
Airbus Helicopters ընկերության գլխավոր տնօրեն Գիյոմ Ֆորին ասել է, որ այս տեխնոլոգիան կօգնի սահմանել նոր նշաձող արագընթաց ուղղաթիռների համար: Նոր ուղղաթիռի մեկնարկը կտրվի արդեն 2020 թվականին: