Airbus, Rolls-Royce և Siemens ընկերությունները համագործակցում են E-Fan X հիբրիդային էլեկտրոնային ինքնաթիռի նախատիպը ստեղծելու համար, որը կցուցադրի, որ սովորական և էլեկտրոնային շարժիչների համադրությունը կարող է աշխատել: Որպես հիմք մասնագետները վերցրել են BAe 146 ռեակտիվ ինքնաթիռը` փոխարինելով դրա գազատուրբինային շարժիչներից մեկը 2 ՄՎտ հզորությամբ էլէկտրական շարժիչով: Եթե ամեն ինչ հաջող անցնի, ապա կփոխարինեն նաև երկրորդը: Ինքնաթիռի առաջին փորձարկումները տեղի կունենան 2020 թվականին:
«E-Fan X-ը հանդիսանում է հաջորդ կարևոր քայլը մոտ ապագայում էլեկտրական թռիչքն իրականություն դարձնելու համար: Մենք հուսով ենք, որ հիբրիդային էլեկտրական շարժիչն ավիացիայի ապագայի անբաժանելի տեխնոլոգիան կդառնա»,- ասել է Airbus-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Պոլ Երեմենկոն: Այս ինքնաթիռների աշխատանքի համար անհրաժեշտ կլինի ավելի քիչ վառելիք: Եվ դա, անշուշտ, կօգնի նվազեցնել ոչ միայն արտանետումները, այլ նաև ծախսերը: