Apple ընկերությունը միավորվել է Cochlear ավստրալական ընկերության հետ` iPhone-ի օգտատերերի համար լսողական իմպլանտ ստեղծելու նպատակով:
Հունիսին նախագիծը հաստատվել է ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողությամբ զբաղվող գրասենյակի կողմից, և այժմ Cochlear ընկերության արտադրանք հանդիսացող Nucleus 7 Sound Processor-ը կարող է ձայնը փոխանցել անմիջապես համատեղելի iPhone-ից, iPad-ից կամ iPod touch-ից ձայնային պրոցեսորին:
Սարքը նաև թույլ է տալիս նրանց, ովքեր ունեն վիրահատական փոխպատվաստված իմպլանտ, վերահսկել և հարմարեցնել ձայնը իրենց iPhone-ի միջոցով:
Գոյություն ունեն այլ իմպլանտներ և լսողական սարքեր, որոնք օգտագործում են iOS հավելվածներ ձայնային և այլ ֆունկցիաներ կառավարելու համար: Սակայն այս սարքը կառավարվում է հենց հեռախոսի միջոցով և չի պահանջում հավելվածի ներբեռնում:
Ավելի քան 50 միլիոն ամերիկացիներ տառապում են լսողական խնդիրներով այս կամ այն պատճառներով: Apple ընկերությունը նկատել է այդ խնդիրը և անցկացրել է երկար տարիներ` լսողական սարքի ծրագրի ստեղծման համար:
Շուտով Apple-ը մշակել է պրոտոկոլ, որն առաջարկվում է ընկերության կողմից անվճար` լսողական սարքերի և իմպլանտների արտադրողների համար:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն օգտագործեն մեր տեխնոլոգիան և ասեն. «Իմ iPhone-ը լավագույն տեխնոլոգիան է, որ ես երբևէ օգտագործել եմ»: Մեր նպատակն է ավելացնել հասանելիության նոր ֆունկցիաներ, ընդլայնելու համար այն աջակցությունը, որը մենք կարող ենք տրամադրել մարդկանց ամբողջ աշխարհում»,- ասել է գլոբալ հասանելիության քաղաքականության և նախաձեռնությունների ավագ մենեջեր Սարա Հերլինգերը:
Իմպլանտի ղեկավարման կարգավորումների իրականացումը բավականին հեշտ է: Օգտատերերին ուղղակի հարկավոր է անցնել իրենց iPhone-ի կարգավորումների բաժինը, սեղմել «General», իսկ այնուհետև` «Accessibility»: Սարքի ցուցակում գոյություն ունի «լսողական սարքեր», որը սեղմելով իմպլանտը կմիանա iPhone-ին:
Նոր Nucleus 7-ի մարտկոցն ունի ավելի երկար ծառայության ժամկետ, ինչպես նաև այն 24%-ով ավելի թեթև է, քան իր նախորդ տարբերակը` Nucleus 6 Sound Processor-ը, ինչն այն դարձնում է իդեալական լսողական խնդիրներ ունեցող փոքր երեխաների համար:
«Nucleus 7 Sound Processor-ի հաստատումը հանդիսանում է բեկումնային լսողության կորուստ ունեցող մարդկանց համար և նրանց հնարավորություն է տալիս իրականացնել հեռախոսազանգեր, լսել երաժշտություն, դիտել տեսանյութեր և իրականացնել զանգեր FaceTime-ի միջոցով»,-ասել է Cochlear ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Սմիթը: «Այս նոր ձայնային պրոցեսորը հիմնված է մեր վաղեմի հանձնառության վրա` առողջական խնդիրներ ունեցող ավելի շատ մարդկանց օգնել հաղորդակցվել այլ մարդկանց հետ և ապրել լիարժեք կյանքով»: