Baidu ընկերությունը ցանկանում է հեշտացնել զբոսաշրջիկների ճանապարհորդությունները դեպի Չինաստան, Ճապոնիա և անգլալեզու երկրներ: Չինական վեբ ընկերությունը մշակում է սարք, որը կարող է լսել, թե ինչպես է մարդը խոսում մեկ լեզվով և միանգամից թարգմանել ասվածը մեկ այլ լեզվի:
Չնայած նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն օգտագործում են որոշ բջջային հավելվածներ, սակայն Baidu ընկերության կողմից մշակված սարքը, որը դեռևս անվանում չի ստացել, ունի մի շարք առավելություններ: Նախ, այն կօգնի խնայել հեռախոսի մարտկոցի լիցքը: Երկրորդ, որն ավելի կարևոր է, այն միշտ պատրաստ կլինի օգտագործման համար` աշխատանքից առաջ այն բացելու կարիք չի լինի: Baidu-ն նաև մտադիր է հագեցնել սարքը ինտերնետ կապի աջակցությամբ, ինչպես նաև այն կաշխատի որպես անլար մուտքի կետ:
Baidu-ն ծրագրում է սարքը գործարկել Չինաստանում, ընդ որում, այն հնարավոր կլինի ոչ միայն գնել, այլ նաև վարձակալել: Վարձակալության տարբերակը շատ կարևոր է, քանի որ սարքը կարող է օգտագործվել մեկ տարվա ընթացքում ընդամենը մեկ կամ երկու շաբաթ: Դեռևս հայտնի չէ, թե երբ ապրանքը վաճառքի կհանվի: Այս պահին միակ հասանելի լուսանկարը նախանմուշի տեսք ունի, այդ պատճառով պարզ չէ, թե որ փուլում է գտնվում արտադրությունը: Ենթադրվում է, որ այն սմարթֆոնից ավելի փոքր կլինի և կկշռի մոտավորապես 140 գրամ:
Սկզբնական շրջանում Baidu-ն նախատեսված կլինի չինացի զբոսաշրջիկների համար, ովքեր մեկնում են արտասահման: Սակայն ընկերությունը ծրագրում է սարքը գործարկել Ճապոնիայում հաջորդ տարի: Դեռևս չի հաղորդվում, թե ինչ այլ լեզուներ կներառի սարքը, սակայն մշակողները հաղորդում են, որ այն համատեղելի կլինի բջջային ցանցերի հետ ավելի քան 80 երկրներում: