Boeing և SpaceX ընկերությունները երկուսն էլ հանդիսանում են Commercial Crew ծրագրի մասնակիցներ, այս ծրագրի օգնությամբ NASA-ն ձգտում է վերջ դնել ռուսական գործակալություններից ունեցած կախվածությունից մինչև 2017 թվականը:
Սակայն տիեզերական տեխնոլոգիաների մշակումը բավականին բարդ է, և երկու ընկերություններն էլ բաց են թողել իրենց առաջին փորձնական թռիչքները մինչև 2018 թվականը, որոշ զեկույցներում նույնիսկ ասվում է, որ դրանք կհետաձգվեն մինչև 2019 թվականը: Դեռևս պարզ չէ, թե երբ կգործարկվի առաջին տիեզերական տաքսին, սակայն Boeing ընկերությունն արդեն սկսել է կառուցել Atlas V հրթիռը, որն առաջին անգամ ուղեծիր դուրս կբերի CST-100 Starliner տաքսին:
United Launch Alliance-ը, Boeing և Lockheed Martin ընկերությունների հետ համատեղ այս շաբաթ սկսել է հրթիռի շինարարությունը Դեքեյթերում, Ալաբամա նահանգ: Այն կօգտագործվի առաջին անօդաչու տիեզերական տաքսիի փորձարկման համար: Անչափ կարևոր է հաջողությամբ անցկացնել այդ փորձարկումը, քանի որ այն հանդիսանում է NASA-ի սերտիֆիկացման մի մասը, առանց որի գործակալությունը չի կարող տիեզերագնացներին թույլ տալ բարձրանալ Starliner:
Մինչդեռ Boeing-ը զբաղված է Atlas V և Starliner նախագծերի վրա, SpaceX-ն աշխատում է նաև իր սեփական համակարգի վրա: Մի քանի տարի առաջ ընկերությունը ներկայացրել է Dragon 2 նավը հետաքրքիր ինտերիերով և մեծ պատուհաններով, որոնք ուղևորներին թույլ են տալիս հիանալ տիեզերքի հրաշալի տեսարանով: Ընկերությունը նաև կառուցում է Falcon Heavy հրթիռը, որի փորձարկումները կանցկացվեն այս տարվա նոյեմբերին: