[Լուծում ստացած] Ինչպե՞ս տեղադրել նկար լրիվ էկրանի չափով  

  RSS

0

Օգնեք խնդրում եմ։

Ինչպե՞ս կարող եմ header ի նկարը դնել այնպես որ բոլոր էկրանների համար այն զբաղեցնի էկրանի և ողջ լայնությունը և ողջ բարձրությունը․․․

 
-1

headerին տուր width: 100%; height: 100%

 
2

Ինչ-որ տեղ height-ն ու width-ը 100% դնելն էլ կարող է հարցին լուծում տալ, բայց ավելի վստահ լինելու համար ավելի լավ կլինի օգտագործել այլ տարբերակ։ Նման դեպքերի համար CSS-ում կան vw և vh միավորներ․

header{
  width: 100vw;
  height: 100vh;
}

որոնք համապատասխանաբար նշանակում են՝ viewport width(օգտագործվող սարքավորման լայնություն) և viewport height (օգտագործվող սարքավորման բարձրություն) ու էլ կարիք չի լինի media-query-ներ օգտագործել․․․

Շնորհակալ եմ, օգտավետ պատասխան է այն հարցին, թե Ինչպե՞ս տեղադրել նկար լրիվ էկրանի չափով | CSS

Share: