Ողջույն բոլորին։ Ես սկսնակ ծրագրավորող եմ։ Այժմ ուսումնասիրում եմ JavaScript և ինձ հանձնարարվել է հետևյալ խնդիրը․
Տրված է թիվ։ Անհրաժեշտ է գտնել մինչ այդ թիվը եղած պարզ թվերը և դրանց քանակը։ Պետք է արտածել այդ թվերը և նրանց քանակը։
Եթե դժվար չէ օգնեք լուծեմ խնդիրը։ Նախապես շնորհակալություն։
Բարև, կարծում եմ ամեն ինչ պարզ է գրված:
var unto = 200; var count = 0; var isSimple; for (x = 2; x <= unto; x++){ isSimple = true; for (y = 2; y < x; y++){ if (x % y == 0){ isSimple = false; continue; } } if (isSimple){ document.write(x + ', '); count++; } } document.write('<br>Count: ' + count);
for (y = 2; y < x; y++){ if (x % y == 0){ isSimple = false; continue; } }
x<y անիմաստ է, x<sqrt(y) լրիվ հերիք է:
Բայց իմ կոդի մեջ ես x<y արտահայտություն չունեմ։ Քո գրածի տրամաբանությունը հասկանալի է, բայց ձևակերպումդ ճիշտ չէ...
Ավելի ճիշտ կլինի կոդի մեջ continue-ի փոխարեն օգտագործել break, քանի որ էլ իմաստ չունի ցիկլը շարունակել, եթե բաժանվել է ինչ-որ թվի վրա․․․ ավելի լավ է միանգամից ցիկլից դուրս գալ 😉