[Լուծում ստացած] Բազայից select-ը վերադարձնում է սահմանափակ քանակությամբ տվյալներ։  

  RSS

1

Իմ մոտ առաջացել է հետևյալ խնդիրը․ բազայի ինչ-որ table-ից select անելուց մեծ պարունակություն ունեցող field-ից վերադարձնում է միայն մի մասը։ Ինչպե՞ս կարող եմ լուծել այս խնդրը։

Բարև haykaz: Կարող ես ավելի մանրամասն ձևակերպել հարցդ։ Կամ օրինակ  SQL-ի  կոդը գրել։

0

Ես ունեմ այսպիսի sql կոդ․

SELECT GROUP_CONCAT(column1, '<br>') FROM table1 WHERE column2 = 10;

այդ կոդը գրել եմ, որպեսզի ստանամ պայմանին բավարարող բոլոր արժեքները մեկ field-ի մեջ։ Բայց այն ինձ վերադարնում է պայմանին բավարարող արժեքների մի մասը։ Առանձին առանձին select եմ գրում նորմալ վերադարձնում է բոլոր արժեքները, իսկ բոլորը միասին գրած ոչ․․․

 
1

Դա պայմանավորված է նրանով որ GROUP_CONCAT ֆունկցիան լռելյայն ունի վերադարձրած սիմվոլների քանակի սահմանափակում։ Ձեզ անհրաժեշտ է սերվերի պարամետրերի մեջ GROUP_CONCAT ֆունկցիայի վերադարձրած սիմվոլների քանակը մեծացնել (և դնել օրինակ 1000000)։ Դրա համար պետք է mysql պանակից գտնեք my.ini ֆայլը և նրա մեջ, ենթադրենք ամենավերջում ավելացնեք

group_concat_max_len = 1000000

արտահայտությունը, որից հետո վերագործակեք սերվերը։

Ստացվեց։ Շնորհակալություն

Share: