Docomo ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին գնդաձև թռչող էկրանի մասին, որն իրենից ներկայացնում է անօդաչու սարք:
Սարքը պատկերը ստեղծում է ութ ուղղահայաց կոր լուսադիոդային շերտերի օգնությամբ, որոնք արագ պտտվում են հորիզոնական ուղղությամբ` ստեղծելով գնդաձև էկրանի պատրանք: Սարքը հագեցած է համակարգչով, որը կարելի է ծրագրավորել ցանկացած պատկերի ցուցադրման համար: Դրանք կարող են լինել վահանակներ, հաղորդագրություններ և այլն:
Սարքը կշռում է 3,4 կգ: Ընդ որում, այն կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: Օրինակ`բացօթյա և փակ համերգասրահների լուսավորման կամ ինֆորմացիայի և գովազդի ցուցադրման համար, այդ պատճառով ընկերությունը պլանավորում է առևտրայնացնել այն մինչև 2019 թվականի մարտը: