Emirates ընկերությունը վերջերս ավարտել է նոր Boeing 777-ի թռիչքը` առաջին կարգի հիանալի սրահով: Ուղևորները կկարողանան թռչել փակ խցիկներում: Մասնավոր սենյակներն ունեն զրոյական ձգողականությամբ նստատեղեր, վիրտուալ պատուհաններ և Bowers-ի և Wilkins-ի կողմից E1 ականջակալներ, որոնք մշակվել են բացառապես Emirates ավիաընկերության համար:
Սենյակներում տեղադրվել են նաև երկու Safari հեռադիտակ, զվարճանքի համակարգ ավելի քան 2500 ալիքներով և անլար հեռակառավարման վահանակով, 32-դյույմանոց HD-հեռուստացույց: Ընկերության խոսքերով, սա ինքնաթիռում տեղադրված ամենամեծ թվային սենսորային հեռուստացույցն է աշխարհում: Գոյություն ունի նաև համակարգ, որը թույլ է տալիս ուղևորներին կարգավորել սրահի ջերմաստիճանը 18-ից մինչև 26 աստիճան:
Վիրտուալ պատուհանները միացված են ինքաթիռի արտաքին տեսախցիկներին, որոնք փոխանցում են բարձրորակ պատկերն էկրանին իրական ժամանակում: Զրոյական ձգողականությամբ նստատեղերը պատրաստված են կաշվից, նվազեցնում են ճնշումը ուղևորի մարմնի վրա, ինչը հանգեցնում է առավելագույն հարմարավետության:
Նոր Boeing 777-ն ունի վեց լյուքս սենյակ տեսազանգի ֆունկցիայով, որի օգնությամբ ուղևորներին կարող են սպասարկել հենց խցիկներում: Ընկերությունն այս սենյակները կոչում է «հյուրանոց երկնքում»: